Apr 09 2021 09:54
Banovsha Shahaliyeva
Views: 276
29 տարի առաջ հայ զինված կազմավորումները դաժան հաշվեհարդար են տեսել Ադրբեջանի Քելբաջարի շրջանի Աղդաբան գյուղի խաղաղ բնակիչների հետ: 1992 թվականի ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հրկիզվել են գյուղի 130 տներ, 779 խաղաղ բնակիչ ենթարկվել է անմարդկային կտտանքների, 67 մարդ սպանվել է: Հայ ծայրահեղականները կենդանի այրել են գյուղի 90-100 տարեկան 8 տարեց բնակչի, երկու մանկահասակ երեխայի, 7 կնոջ, երկու մարդ անհայտ կորել է: Բացի այդ, ավերվել են պատմական, ճարտարապետական և մշակութային հուշարձանները: Աղդաբանի ցեղասպանությունը հայերի կողմից Ադրբեջանի տարածքում իրականացված ամենադաժան վայրագություններից մեկն է: Ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը առաջինն է իրավական և քաղաքական գնահատական տվել այդ ողբերգությանը` Աղդաբանում տեղի ունեցած իրադարձությունները անվանելով մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործություն և դրանք որակելով որպես խայտառակություն՝ ողջ մարդկության համար:

Create Account



Log In Your Account