Apr 10 2021 15:10
Gulyaz Shirinova
Views: 269
Ուզբեկստանի պետական ծառայությունները կատարելագործվում են՝ Ադրբեջանում գործող ASAN ծառայության մոդելի հիման վրա: Այդ նպատակով Ադրբեջանում է գտնվում Ուզբեկստանի Արդարադատության նախարարությանն առընթեր պետական ծառայությունների գործակալության տնօրեն Ուլուղբեկ Մուհամմադիևի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումներն անցկացվում են՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի կառույցների միջև 2019 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում: Այսօրվա դրությամբ ASAN ծառայությունում քաղաքացիների կողմից գրանցվել է շուրջ 43 միլիոն դիմում: «Ադրբեջան կատարած այցի շրջանակներում մենք այցելեցինք ASAN կենտրոններ և դարձանք՝ տարբեր ոլորտներում բնակչությանը մատուցվող ծառայությունների բարձր որակի, թափանցիկության, արդյունավետության և սոցիալական կողմնորոշման ականատեսը: Ուսումնասիրելով մայրաքաղաքի ASAN կենտրոնների փորձը՝ մենք մտադիր ենք ուսումնասիրել նաև մարզերում գտնվող կենտրոնների փորձը»,-ասել է Ուզբեկստանի պետծառայությունների գործակալության տնօրեն Ուլուղբեկ Մուհամմադիևը: Նշենք, որ ASAN ծառայությունը 2015 թվականին արժանացել է՝ պետական ծառայությունների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակին, իսկ 2019 թվականին` թվային կառավարման միջոցով հանրային ծառայությունների զարգացման ոլորտում՝ ՄԱԿ-ի հատուկ մրցանակին:

Create Account



Log In Your Account