Apr 13 2021 10:34
Banovsha Shahaliyeva
Views: 283
Բաքվում տեղի է ունեցել՝ Ռազմավարի զբոսայգու երկար սպասված բացումը: Արարողությանը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը տեղեկացվել է՝ զբոսայգում ցուցադրվող ռազմական տեխնիկայի մասին: Այցելուները կկարողանան ծանոթանալ՝ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից ջախջախված Հայաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի մի մասին: Ներկայացված ցուցանմուշները. ամրացման 10 շերտանի պաշտպանական համակարգը, ապաստարանները, զորանոցները, տեղեկություններ Հայրենական պատերազմի ընթացքի մասին, այս ամենը միասին թույլ է տալիս վերստեղծել՝ Ադրբեջանին փայլուն հաղթանակ բերած մարտերի պատկերը: Զբոսայգու ցուցանմուշների շարքում կա «Ղարաբաղն Ադրբեջանն է» կարգախոսի տակ անսովոր վահանակ: Այն հավաքվել է ավելի քան 2 հազար մեքենայի պետհամարանիշներից՝ որպես ադրբեջանական տարածքները օկուպացիայից ազատագրման ժամանակ հայ զինծառայողներից առգրավված ռազմավար: «Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո հայերը, հանելով ադրբեջանցիների մեքենաների պետհամարանիշները, որոնք ստիպված էին լքել իրենց տները, տեղադրել էին վահանակի վրա՝ դրանք դարձնելով ցույցի առարկա: Հայերի նման գործողությունները համարվել են ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումների և այն իրավիճակի դրսևորում, որում նրանք հայտնվել էին: Դրա համար էլ բազմաթիվ քաղաքացիական անձինք ստիպված էին ոտաբոբիկ լքել իրենց ապաստանն ու թշնամու կողմից օկուպացված հողերը: Ցուցադրելով այս վահանակը օտարերկրյա զբոսաշրջիկներին՝ հայերը փորձել են ցույց տալ իրենց բանակի ուժը, ստեղծել առասպել այն մասին, որ իբր Հայաստանն ունի «անպարտելի բանակ»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանական քաջարի բանակը կարողացավ՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում փայլուն հաղթանակի արդյունքում կոտրել այդ առասպելը: Այստեղ կարելի է տեսնել նաև Հայաստանի ռազմական հանցագործությունների մասին պատմող ցուցանմուշներ, այդ թվում հրթիռային հարվածների, որոնց ենթարկվել են մարտական գոտուց հեռու գտնվող ադրբեջանական տարածքները, խաղաղ բնակիչների սպանության ու վիրավորումների մասին, հակառակորդի կողմից արձակված «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորները: Ընդհանուր առմամբ, զբոսայգում ցուցադրվող՝ Հայրենական պատերազմի ժամանակ թշնամուց որպես ավար վերցված ռազմական տեխնիկայի մասն է կազմում 300-ից ավելի ցուցանմուշ, այդ թվում՝ մոտ 150 ծանր տեխնիկա: Դրանց թվում՝ տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր, հրաձգային զենքեր, ռազմական տրանսպորտային մեքենաներ: «Սրանք «Իսկանդեր-Մ» համալիրից հրթիռների բեկորներ են, որոնցով հայերն հարվածներ են հասցրել Շուշայի վրա: Որտեղի՞ց է Հայաստանը ստացել այդ հրթիռները: Նրանք չպետք է ունենան դրանք: Սա ակնհայտ վկայություն է Հայաստանի ռազմական հանցագործությունների մասին: Մենք ուզում ենք պատասխան ստանալ: Ինչպե՞ս է այս մահացու զենքը հայտնվել Հայաստանում: Այս հարցի պատասխանը դեռ չենք ստացել, բայց կստանանք: Թող բոլորը տեսնեն, թե ինչպես են հայերը փորձ կատարել ոչնչացնել հնագույն ադրբեջանական Շուշա քաղաքը: Զենքն օգտագործվել է Շուշա քաղաքի ազատագրումից հետո»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Ռազմավարի զբոսայգուն ծանոթանալուց հետո, նախագահը հանդիպել է՝ պարգևատրված զինծառայողների հետ: Դրանից հետո պետության ղեկավարը հանդես է եկել ելույթով: «Մենք լուծեցինք՝ հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար զոհված զինվորների վրեժը, ինչպես առաջին, այնպես էլ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում, լուծվեց նաև Խոջալուի ցեղասպանության զոհերի վրեժը: Մարտի դաշտում կռվելով՝ մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը՝ թշնամուն դուրս մղելով մեր հողերից»,-նշել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Ցուցադրելով ուժ և հզորություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, ադրբեջանական քաջարի բանակը հասավ իր նպատակին՝ հաղթելով Հայրենական պատերազմում: «Մեր հաղթանակի հիմքը երկրի ազատ տնտեսական զարգացումն է: Մեզ հաջողվել է ձեռք բերել ժամանակակից, առաջադեմ զենքեր: Ինչպես նաև մեր միասնությունն ու սերը հայրենիքի հանդեպ՝ մեր հաղթանակի հիմնական գործոններն են»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Այսօր տարբեր երկրների բանակներում ուսումնասիրվում է՝ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում ցուցադրված նորագույն սերնդի տեխնոլոգիայի կիրառման միջոցով ադրբեջանական բանակի մարտի վարման տակտիկան: Աշխարհի այնպիսի տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և մյուս երկրները, ակտիվորեն ուսումնասիրում են Երկրորդ ղարաբաղյան պատերազմի բոլոր ռազմական ասպեկտները:

Create Account



Log In Your Account