Apr 13 2021 11:01
Banovsha Shahaliyeva
Views: 254
Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են խլել մարդկանց կյանքը: Զոհվածների և վիրավորների շարքում կան հիմնականում խաղաղ բնակիչներ, ովքեր փորձում են իրենց կենցաղը կարգավորել հարազատ վայրերում, ականազերծման աշխատանքներ իրականացնող ադրբեջանական բանակի զինծառայողներ, ռուս խաղաղապահներ և Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը: Փորձագետների գնահատմամբ, հայ զինվորականները իրենցից հետո տեղադրել են 3-4 միլիոն տարբեր ականներ, հակահետևակային և հակատանկային ականներ: Ականապատված տարածքների քարտեզի հանձնումը պատերազմից խաղաղություն անցած այն երկրների առաջին ժեստն է: Նման կարծիքին է ռուսական «Զվեզդա» մեդիահոլդինգի մեկնաբան Ալեքսանդր Արտամոնովը: Նա ընդգծել է, որ ականապատված տարածքների սխեման առկա է, և դրանք պետք է փոխանցել Ադրբեջանին: «Ոչ միայն 750 ադրբեջանցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք, այդ թվում նաև այնտեղ ապրող հայերը ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, որովհետև ամենուր ականատապատված տարածքներ են»,-ասել է ռուսական «Զվեզդա» մեդիահոլդինգի մեկնաբան Ալեքսանդր Արտամոնովը: Փորձագետների կարծիքով, Երևանի կողմից ականապատ դաշտերի քարտեզը չներկայացնելը՝ երեք երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված մոսկովյան հայտարարության դրույթների խախտում է: Երևանն իր գործողություններով անտեսում է այդ հայտարարությունը: «Դրանք ամբողջությամբ գործում են այս պարադիգմում, որը տեղավորվում է անուղղակի գործողությունների ռազմավարության, հիբրիդային պատերազմի ռազմավարության մեջ և, ըստ էության, կարող է մեկնաբանվել, որպես միջազգային քաղաքացիական իրավունքի խախտում»,-ասել է «Դոկտրինա» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար (Կիև) Յարոսլավ Բոշկոն: Զոհված զինծառայողների մարմինների, ինչպես նաև մզկիթների ականապատումը, ականապատ դաշտերի քարտեզների չտրամադրելը խաղաղ բնակչության դեմ ուղղված թշնամական գործողություններ են:

Create Account



Log In Your Account