Apr 15 2021 10:20
Banovsha Shahaliyeva
Views: 264
Բելառուսի ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ ածխաջրածնային հումքի մատակարարման գործում աջակցության համար: Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևին առաջարկել է՝ խորացնել համագործակցությունը նավթարդյունաբերության ոլորտում: Բելառուսի նախագահը ընդգծել է նաև այն փաստը, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայկական օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման գործում: «Ես շատ ուրախ եմ, որ Դուք, որպես բելառուս ժողովրդի իսկական բարեկամ, հասկանում եք, որ առջևում դեռ շատ աշխատանքներ կան, քրտնաջան աշխատանք, ազատագրված տարածքներում կյանքը վերականգնելու խաղաղ աշխատանք: Եվ պետք է իմանաք, որ Բելառուսում են ձեր հուսալի ընկերները: Դուք գիտեք մեր հնարավորությունները: Այսօր մենք նորից քննարկումներ կանցկացնենք նախարարների և մասնագետների հետ»,-ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Նախագահներին են միացել երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը և կոոպերացիայի նոր փուլին անցնելուն: Պետությունների ղեկավարների հանդիպումից հետո ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր՝ էներգետիկայի, անասնաբուժության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Create Account



Log In Your Account