Apr 15 2021 11:52
Banovsha Shahaliyeva
Views: 273
Ադրբեջանի և Բելառուսի միջև հարաբերությունները փորձարկված են և ունեն լավ պատմություն: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու աշխատանքային այցի շրջանակներում՝ մամուլի համար արած հայտարարության ժամանակ: Պետության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման հետ կապված բոլոր խնդիրները հստակ սահմանվել են և երկու երկրների առաջնորդների միջև հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Իլհամ Ալիևի խոսքով, կողմերին հաջողվել է զրուցի ընթացքում քննարկել երկկողմ օրակարգի գրեթե բոլոր հարցերը: «Ապրանքաշրջանառության դիվերսիֆիկացման և դրա ծավալի ավելացման շրջանակներում որոշվել են ապագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Անցյալ տարվա ընթացքում առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է, սակայն դա հիմնականում պայմանավորված է Բելառուս հում նավթի մատակարարմամբ: Այս տարվա առաջին եռամսյակում մատակարարումները շարունակվել են ավելի մեծ ծավալով, կարծում եմ մենք զգալիորեն կգերազանցենք նախորդ տարվա ծավալը: Երթուղին արդեն փորձարկվել է, նախագիծը փոխշահավետ է և, իհարկե, մենք նպատակադրված ենք ընդլայնել համագործակցությունն այս ոլորտում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Կողմերին հաջողվել է մանրամասն քննարկել նաև՝ Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին բելառուսական ընկերությունների հետագա մասնակցության հետ կապված խնդիրները՝ քաղաքաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից: «Ղարաբաղը հայտարարվել է կանաչ էներգիայի գոտի, և առաջին « խելացի գյուղ» պիլոտային նախագիծն արդեն պատրաստ է իրականացման: Հաշվի առնելով Բելառուսի փորձն այս ոլորտում, մեզ համար անշուշտ, շատ հետաքրքիր կլիներ աշխատել այս ուղղությամբ: Ես նշեցի, որ տարածքների վերականգնման աշխատանքներին կներգրավենք նաև բարեկամ երկրների ընկերություններին, այդ թվում Բելառուսին: Արդեն երեք բարեկամ երկրների ընկերություններ աշխատում են Ղարաբաղի վերականգնման նախագծերի վրա: Հուսով ենք, որ Բելառուսը կլինի չորրորդ երկիրը»,-նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվի և Մինսկի միջև հարաբերությունների կարևոր սեգմենտներից մեկը արդյունաբերական կոոպերացիան է: Դրանց շարքում են՝ բելառուսական տրակտորների հավաքման, ավտոմեքենաների, բեռնատարների, կոմբայնների, ավտոբուսների և էլեկտրոբուսների արտադրության նախագիծը, որն Իլհամ Ալիևի խոսքով, շատ օգտակար կլինի «Ղարաբաղի կանաչ գոտի» հայեցակարգի շրջանակներում: Նշվել է, որ կողմերը քննարկել են նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծմանը բելառուսական ընկերությունների մասնակցության հետ կապված հարցեր: Ալեքսանդր Լուկաշենկոն իր ելույթում ընդգծել է, որ երկխոսության ընթացքում Բելառուսը և Ադրբեջանը վերահաստատել են հարաբերությունների ռազմավարական բնույթը: «Նախագահը դուռը լայնորեն բացեց բելառուսների, այս հարուստ երկրում նրանց գործունեության համար: Զարմանալի է, որ Ադրբեջանը ոչ միայն գազի և նավթի հսկայական պաշարներ ունի է, որի շնորհիվ Հայրենական մեծ պատերազմի տարիներին փրկեց Խորհրդային Միությանը, սակայն պարզվում է, որ Ադրբեջանում, կան նաև 15 միլիարդ դոլարի երկաթի հանքաքարեր և ոսկու պաշարներ: Հետևաբար, այս երկիրը հարուստ է և ունի հեռանկարային մեծ ապագա»,-ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բանակցությունների շրջանակներում կողմերը մեծ ուշադրություն են հատկացրել նաև կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակի վերլուծությանը: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը սկսում է բնակչության զանգվածային պատվաստումները: Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ կիսվել՝ սեփական արտադրության ռուսական Sputnik V պատվաստանյութի տեխնոլոգիաներով: Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, երկու երկրների տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար մեծ հնարավորություններ կան: «Մեծ ներուժ կա նաև արդյունաբերության, գյուղատնտեսության, փայտամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում կոոպերացիոն կապերի զարգացման համար: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի ավելի շատ երիտասարդներ կրթություն ստանան մեր երկրում: Ադրբեջանում նույնպես կան շատ լավ համալսարաններ, որոնց փորձից կօտգվենք նաև ապագայում»,-նշել է ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Բելառուս, նշելով, որ կողմերն արդեն նախանշել են առաջիկա այցի հիմնական կետերը:

Create Account



Log In Your Account