Apr 16 2021 11:29
Banovsha Shahaliyeva
Views: 345
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (Խորհրդարան) տեղի է ունեցել՝ Մարդու իրավունքների խախտումների հետաքննության հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Բուրսայից պատգամավոր Հաքան Չավուշօղլուի նախագահությամբ քննարկվել է՝ հանձնաժողովի զեկույցը, որում արտացոլված են՝ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից կատարված՝ մարդու իրավունքների խախտումների փաստերը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Նշվել է, որ հանդիպումներ են անցկացվել՝ հայկական բանակի կողմից ադրբեջանական Գյանջա, Թերթեր և Բարդա քաղաքների գնդակոծության արդյունքում զոհված քաղաքացիական անձանց հարազատների հետ, և համապատասխան տեղեկատվություն է հավաքվել լիազորված անձանցից: Զեկույցում նշվում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական բանակը սիստեմատիկ կերպով խախտել է միջազգային իրավունքի նորմերը, օգտագործել է արգելված զենքեր, այդ թվում` ֆոսֆորի արկեր, դիտավորյալ կրակի է ենթարկել բնակավայրերը, գերեզմանատները, դպրոցները, առողջապահական հաստատությունները և մշակույթի հուշարձանները: Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանը կատարել է ռազմական հանցագործություններ:

Create Account



Log In Your Account