Apr 16 2021 14:17
Banovsha Shahaliyeva
Views: 337
Հայաստանում իրավիճակը գնալով վատանում է: Աճում է աղքատների ու արտագաղթողների թիվը, եկամուտի կրճատման ֆոնին աճում են գները: Վերջին ժամանակներս այդ երկրում թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները: Yerevan.Today-ը փորձեց պարզել՝ անցկացնելով հարցախույց Երևանում՝ թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները ապրանքների թանկացումների վերաբերյալ, որքանո՞վ է այն անդրադարձել քաղաքացների սոցիալական վիճակի վրա: Բոլորը միաձայն բողոքել են ահավոր թանկացումներից. Տղամարդ.«Թանկացում չենք նկատում, դաժե սիգարետների վրա դուք տեսնում եք ինչ է կատարվում, արդեն սիտի մտնել չի լինում: Թանկացում ես համարում եմ 5-10-15 տոկոս, բայց ոչ թե 30-ից 70 տոկոս: Նոր աշխատավարձ եմ ստացել, հազիվ տանեմ հոսանքի վարձ միայն մուծեմ, կամունալը մուծում ենք ու վերջ, ժողովուրդը ուղղակի գոյատևում է: Իհարկե նկատում եմ, մի կերպ գոյատևում ենք: Կառավարությունը պետք է ապուշ բաներով չզբաղվի, ժողովրդի մասին մտածի և սանկցիաներ կիրառի էդ գների բարձրացողների նկատմամբ»: ԿԻՆ . «Ամեն ինչը բացարձակ, դուք ինքներդ մտեք տեսեք: Չենք հասցնում նույնիսկ: Ելք էլ չեմ տեսնում, ամեն ինչ խառնվելա իրար: Երազանքը լավ բանա, բայց ընդհանրապես երազանքի հետևից անհատը կարող է գնալ, պետությունը այլ ֆունիցիաներ ունի: Պետությունը պետք է ելնի ռեալ պոլիտիկ քաղաքականությունից, որպեսզի մենք կարողանանք այս ճգնաժամից դուրս գալ»: ԿԻՆ . «Բոլոր տեսականներ 30-40-50 դրամով թանկացել է: Նույնիսկ 70, ձեթը, կարագը կարելի է ասել կրկնակի: Ֆինանսապես իհարկե չենք հասցնում, մի կերպ հասցնում ենք, ծայրը ծայրին կպցնելով: Շատ ահավոր վիճակա խանութներում, մենք այդքան աշխատավարձ չենք ստանում, որ լավ ապրենք: Շատ վատ է: Այո շատ, բոլորը սիտիներում թանկ են: Մենք Սիրիայից ենք եկել, արդեն 8 տարի է այստեղ ենք, բայց այս տարվա պես չի եղել, շատ դժվար է: Ապրելը դժվար է: Ուտելիքները թանկ են, ամեն ինչ թանկ է»: ԿԻՆ . «Այո շատ, մեր երկիրը կործանվում է, ժողովուրդը նեղն են, չեն կարողանում հասցնեն, աշխատավարձը չի հասցնում մարդկանց, ամեն ինչ թանկա: Խայտառակ վիճակա ուղղակի, խայտառակություն, սենց բան չի եղել երբեք: Չեմ հասցնում, ովա հասցնում, 100 հոգու հարցրեք»: Հայաստանում ահազանգում են, որ վիճակն օրհասական է, սակայն ապագայում երկրին իրական արհավիրք է սպասում, գների բարձրացման ֆոնին դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Վտանգ կա, որ ինչ-որ պահից տնտեսական արդեն կառուցվածքային ճգնաժամ լինի: Այս ամենը տանում է նրան, որ կլինեն ժողովրդագրական խնդիրներ: Քաղաքացիները զանգվածաբար կլքեն երկիրը:

Create Account



Log In Your Account