Apr 17 2021 16:11
Banovsha Shahaliyeva
Views: 276
Հայաստանում բողոքի ակցիաները հաջորդում են մեկը մյուսին: Ժամկետային զինծառայողների ծնողներն կրկին կառավարության մոտ էին։ Նրանք պահանջում են որպես խրախուսանք կրճատել իրենց որդիների ծառայությունն առնվազն վեց ամսով և տրամադրել սոցիալական արտնություններ։Կես տարի է պաշտոնական դուռ չմնաց որ չթակենք, ասում է ծնողներից Գայանե Գեղամյանը․ - «Կես տարի է արդեն որևէ վերաբերմունք, որևէ ուշադրություն չենք տեսնում մենք»։ Հանդիպել են նախագահի, վարչապետի, Պաշտպանության նախարարի հետ, եղել են Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգույթան հարցերով հանձնաժողովում։ Եվ ոչ մի վերջնական պատասխան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից այդպես էլ հստակ չեն հասկացել՝ Ղարաբաղում ծառայող ժամկետայինների ծառայության կրճատելու պահանջը լինո՞ղ բան է, թե՞ չէ։ «Ախր էնքան խնդիրը մեծ ա, որ շատերը չեն պատկերացնում։ Մենք գենոֆոնդ ենք կորցնում, էս ողջերի գոնե փրկենք»: Մեկ այլ ծնողի՝ Անժելա Հարությունյանի միակ որդին էլ է Ղարաբաղում ծառայում։ Այսօր տղան ունի առողջական խնդիր, գիտեն, որ վիրահատության կարիք կա, բայց խնդիրը լուծելու փոխարեն նրան ուղարկել են դիրքեր․ «Առողջական խնդիրներ ուներ, բայց ընդհանրապես տիրություն չեն անում։ Մի կերպ ուղարկել են հոսպիտալ, հոսպիտալում բժիշկը նայել, ուրիշ բան ա ասել, իսկ թղթի մեջ գրել ա, որ ամեն ինչ նորմալ ա, պիտանի է ծառայության, վիրահատության կարիք չունի և այլն։ Ու էդ ձևով տարել են պոստեր»։ Ծնողներից Լևոն Մկրտչյանն էլ ասում է, որ Փաշինյանի բացատրություներից այլ տպավորություն է ստացել․ - «Երկարատև տեմպի տպավորություն ա թողնում։ Շատ երկարատև ժամանակի տպավորություն ա թողնում, ինչը մեզ համար ընդունելի չի»։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է մոտ օրերին կրկին հանդիպել ժամկետային զինծառայողների ծնողների հետ։

Create Account



Log In Your Account