Apr 19 2021 10:57
Banovsha Shahaliyeva
Views: 286
Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Թուղ գյուղը՝ Ղարաբաղի տարածքում գտնվող ամենահին բնակավայրերից մեկն է: Այն համարձակորեն կարելի է անվանել պատմության բնօրրան: Հնուց ի վեր այստեղ կողք կողքի ապրել են ադրբեջանցիները և հայերը: Տարբեր դավանանքները, մշակույթները և ազգային պատկանելությունը խոչընդոտ չեն դարձել համագյուղացիների համար: Այսպես շարունակվել է մինչև 1991 թվականի հոկտեմբերի 30-ը: Այդ օրը, մինչև ատամները զինված հայկական ավազակախմբերը հարձակվեցին Թուղ գյուղի վրա: Դա հայ զինյալների կողմից Խոջավենդի ողջ շրջանը գրավելու համար իրականացված գործողության մի մասն էր: 29 տարի Թուղ գյուղում ապրել են հայերը: Ժամանակի ընթացքում գյուղը լիովին անկում է ապրել, շատ շենքեր ավերվել են: Տների տանիքները և պատերը փլուզվել են, իսկ պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները հայկականացվել են: Գյուղի անունը հիշատակվում է 5-6-րդ դարերի աղբյուրներում, հին թուրքերենով, Թուղ՝ նշանակում է դրոշ: Գյուղում կան պատմական նշանակություն ունեցող ավելի քան 50 ճարտարապետական օբյեկտներ: Գյուղի ամենանշանակալից կրոնական սրբավայրերից մեկը՝ ալբանական հին Իոան տաճարն է, որի հիմնադրվել է 1197 թվականին:

Create Account



Log In Your Account