Apr 20 2021 14:01
Banovsha Shahaliyeva
Views: 269
Նախագահ Իլհամ Ալիևը Հաջիգաբուլի շրջան կատարած այցի շրջանակներում այցելել է՝ Հաջիգաբուլ քաղաքի կենտրոնում գտնվող համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձան: Այնուհետև, պետության ղեկավարը ծանոթացել է շրջանում կատարված աշխատանքներին: Նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Հաջիգաբուլի շրջանում կայացել է՝ «Ագրո կաթնամթերք» ԲԲԸ-ի գյուղատնտեսական պարկի շնորհանդեսը: Դրանից հետո երկրի ղեկավարն այցելել է՝ Հաջիգաբուլի շրջանի Մեյնիման գյուղում գտնվող, ֆերմեր Էլշան Խալիլովին պատկանող 10 հա բամբակի դաշտ: Նախագահ Իլհամ Ալիևը հետևել է բամբակի ցանքսի գործընթացին: Այնուհետև, պետության ղեկավարի մասնակցությամբ, վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել՝ 11,5 կմ երկարությամբ Հաջիգաբուլ-Մուղան ավտոմոբիլային ճանապարհը: Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է նաև Հաջիգաբուլի արդյունաբերական թաղամասի բացմանը:

Create Account



Log In Your Account