Apr 24 2021 15:03
Gulyaz Shirinova
Views: 330
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի գլխավորած պատվիրակությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Թերթերի շրջան: Այցը կազմակերպել է ականազերծման գործակալությունը: Արտասահմանյան պատվիրակությանն ուղեկցել է СВС-ի նկարահանող խումբը: Այցից անմիջապես հետո հյուրերն ուղևորվել են շրջանի գործադիր իշխանության շենք, որտեղ հասարակությանը ներկայացվել է՝ 44-օրյա պատերազմից առաջ և հետո Թերթեր քաղաքի լուսանկարները: Հիշեցնենք, որ ողջ պատերազմի ընթացքում Թերթեր քաղաքը Հայաստանի զինված ուժերի կողմից ենթարկվել է ինտենսիվ հրետակոծման և հրթիռակոծման: Մեկ օրվա ընթացքում շուրջ 2 հազար արկ է ընկել քաղաքի վրա: Պատերազմի ավարտից հետո դժվար էր ճանաչել քաղաքը: Ավերվել են բնակելի շենքերը, դպրոցները, բժշկական հաստատությունները, մանկապարտեզները, ենթակառուցվածքային օբյեկտները: Ադրբեջանի ականազերծման գործակալության ANAMA-ի ներկայացուցիչը և գործադիր իշխանության ղեկավարը Բրիտանիայի դեսպանատան և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին մանրամասն տեղեկացրել են Թերթերի շրջանի վերականգնման աշխատանքների մասին: Պատվիրակներին ներկայացվել են նաև հրթիռների բեկորներ, որոնք Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձակվել էին Թերթերի վրա: Մեծ Բրիտանիայի դեսպանին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին հայտնել են Թերթեր քաղաքում առկա ականային սպառնալիքի մասին: Փաստն այն է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերը ականներ տեղադրելով փորձել են կասեցնել ադրբեջանական բանակի առաջխաղացումները: Դրա հետ մեկտեղ պատերազմի ժամանակ թշնամու կողմից արձակված արկերը չեն պայթել: Հետպատերազմյան ժամանակահատվածում նման արկերը և ականները մեծ սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակչության, մասնավորապես երեխաների համար: Ադրբեջանի ականազերծման գործակալության վարչության նախագահի տեղակալ Սամիր Փոլադովը պատվիրակներին մանրամասն տեղեկացրել է երկրի ազատագրված տարածքների ականազերծման գործընթացի մասին: Մեծ Բրիտանիայի դեսպանին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին մանրամասն տեղեկացվել է այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը ականապատել են տասնյակ հազարավոր կմ տարածքներ: Դրա հետ մեկտեղ պաշտոնական Երևանը հրաժարվում է Ադրբեջանին ներկայացնել ականապատ տարածքների քարտեզները: Ադրբեջանի ականազերծման զործակալության ներկայացուցչի խոսքով, ականների պայթյունից մշտապես զոհվում են ինչպես զինծառայողները, այնպես էլ քաղաքացիական անձինք: Ականազերծման և չպայթած զինամթերքի որոնման աշխատանքներում օգնություն են ցուցաբերում նաև արտասահմանցի գործընկերները: Սակրավորներն աշխատում են առանց ընդմիջումների ՝ մետր առ մետր մաքրելով թշնամու կողմից ականապատված տարածքները: Սակրավորների աշխատանքին ծանոթանալուց հետո պատվիրակները այցելել են՝ ականների և չպայթած զինամթերքի վրա պայթած վիրավորներին: Այցի վերջում հյուրերը մեկնել են Շըխարխ գյուղ, որի բնակչությունն ամենից շատ է զգացել պատերազմի սարսափները: Պատվիրակները ծանոթացել են վերականգնման աշխատանքների ընթացքին և այցելել են գնդակոծության ենթարկված դպրոց: Մեծ Բրիտանիայի դեսպանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը շփվել են աշակերտների հետ:

Create Account



Log In Your Account