Apr 24 2021 15:04
Gulyaz Shirinova
Views: 307
Սուգովուշան գյուղը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ այս բնակավայրում կա համանուն ջրամբար, որն ապահովում է Թերթերչայ գետի ջրառատությունը և կարևոր նշանակություն ունի հարակից տարածքների ջրամատակարարման համար: Վերականգնման աշխատանքները լրիվ թափով շարունակվում են: Շուտով շահագործման կհանձնվեն Սուգովուշան-1 և Սուգովուշան-2 հիդրոէլեկտրակայանները: Ներկայումս այս օբյեկտներում թեստավորում է անցկացվում: Սուգովուշան գյուղը հայկական օկուպացիայի տակ է գտնվել շուրջ 30 տարի: Հայաստանի զինված ուժերը լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքին, այդ թվում այդ տարածքներում գտնվող հիդրոէլեկտրակայաններին: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին ադրբեջանական բանակի հաջող հակահարձակողական գործողությունների արդյունքում այդ բնակավայրը օկուպացիայից ազատագրվել է: «Ականներ՝ վտանգավոր է: Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում նման ցուցանակների կարելի է հանդիպել գրեթե ամեն մի քայլում: Հայաստանի զինված ուժերը գործնականում ականապատել են ամեն մի թիզ հողը: Ադրբեջանի բերրի հողերը մահացու բեռից փորձում են ազատել ԱՆԱՄԱ գործակալության սակրավորները»,-ասել է թղթակից Շամիստան Մամեդովը: Գեղատեսիլ Սուգովուշան գյուղի ականազերծումը սկսվել է ընթացիկ տարվա հունվարից: Այստեղ արդեն հայտնաբերվել է ավելի քան 2500 պայթունավտանգ առարկա՝ 1090 հակահետևակային, հակատանկային ականներ և ավելի քան 1500 չպայթած զինամթերք: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 15 ականապատված գիծ՝ մի քանի ականներից բաղկացած ականափակոցներ: «Պատերազմի ավարտից հետո օպերատիվ կերպով սկսվեցին տարածքների մաքրման աշխատանքները, որտեղ կկառուցվեն նոր ենթակառուցվածքներ և հաղորդակցման ուղիներ: Սուգովաշանում և Թերթերում ականազերծման աշխատանքներն իրականացվում են ձեռքով և մեխանիկական մեքենաներով: Այն, ինչ հնարավոր չէ վնասազերծել, մենք ոչնչացնում ենք տեղում»,-ասել է ANAMA-ի աշխատակից Շահին Ալլահվերդիևը: Նրանք սխալվելու իրավունք չունեն: Սակրավորներն ամեն օր վտանգի են ենթարկում իրենց կյանքը: «Հակահետևակային ականների շուրջ մետաղի բեկորներ են ցրվել, ինչը բարդացնում է սակրավորների աշխատանքը: Մեծ թվով արհեստական թակարդներ են տեղադրվել: Ականազերծման գործընթացին խոչընդոտում է նաև ականապատ դաշտերի քարտեզների բացակայությունը: Հայաստանը դրանք չի տրամադրում մեզ: Քարտեզների առկայության դեպքում զոհեր չէին լինի: Մենք անհրաժեշտ տեղեկություն կունենայինք»,-ասել է ANAMA-ի օպերացիոն մենեջեր Ռամիլ Ազիզովը: Նշենք, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ականների պայթյունների արդյունքում զոհվել է շուրջ 100 քաղաքացիական անձ: «Ականապատ դաշտերում աշխատում են նաև սակրավոր-շներ: Այստեղ նրանց անվանում են քառոտանի մասնագետներ: Նրանք օգնում են որոնել վտանգավոր իրեր, որոնք պարունակում են առանց մետաղի պայթուցիկ նյութեր»,- նշել է թղթակից Շամիստան Մամեդովը: Փորձագետներն այս տարածքը համարում են ականազերծման համար ամենադժվար վայրը, քանի որ դրա մոտակայքով անցնում էր այսպես կոչված «Օհանյանի պաշտպանության գիծը», որը հայկական կողմն անվանում էր «անմատչելի»: Ադրբեջանի բերրի հողերում փշալարերով կապված բազմաթիվ բետոնե սյուներ են տեղադրվել: Ականների խտությունը չափազանց բարձր է: «Նրանք «Օհանյանի գիծն» անցկացրել են տանկերի և հետևակի հարձակումները կանխելու համար: Հենասյուների շուրջ մենք հայտնաբերեցինք 3 ականային գիծ: Կային նաև այլ թակարդներ: Չնայած բոլոր խոչընդոտներին՝ ադրբեջանական բանակը կարճ ժամանակում կարողացավ ճեղքել հակառակորդի պաշտպանական գիծը: Այժմ մենք մտադիր ենք Սուգովուշան գյուղը լիովին մաքրել ականներից»,- նշել է ANAMA-ի օպերացիոն մենեջեր Ռամիլ Ազիզովը: Միաժամանակ, ազատագրված տարածքներ այցելելը խաղաղ բնակիչների համար կենսականորեն վտանգավոր է:

Create Account



Log In Your Account