Apr 27 2021 13:16
Gulyaz Shirinova
Views: 241
76 տարի առաջ, ընդհանուր ջանքերի, միասնության և հաղթանակ ձեռք բերելու հավատի շնորհիվ, աշխարհը հաղթեց ֆաշիզմին: Ադրբեջանական ժողովրդի դերը շատ մեծ է Մեծ հաղթանակի մեջ, անվախ զինվորները գիշեր-ցերեկ կանգնել էին իրենց հայրենիքի պաշտանությանը: Ադրբեջանական ժողովուրդը պայքարել է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ ակտիվ աշխատել է թիկունքում: Այն ժամանակ հաջողվըց ջախջախիչ հաղթանակ տանել նացիզմի դեմ: Տարիներ անց Ադրբեջանը կրկին անգամ դեմ առ դեմ բախվեց այս խնդրին: Այրված հող, հատված ծառեր, ոչնչացված ենթակառուցվածքներ: Այսօր ազատագրված տարածքներում ավերածությունները հայկական ֆաշիզմի և վանդալիզմի հետևանքներն են: Փաստորեն այս հողերի վրա ամեն ինչ ոչնչացվել է: Այսօր ահա այսպիսի տեսք ունեն, շուրջ 30-ամյա հայկական օկուպացիայի տակ գտնված ադրբեջանական տարածքները: «Այսօր ադրբեջանական ժողովուրդը շարունակում է պայքարել հայկական ֆաշիզմի դեմ: Շուրջ 30 տարի մեր հողերը գտնվել են օկուպացիայի տակ: Այս տարիների ընթացքում հայերը, ապատեղեկատվության քաղաքականություն և Ադրբեջանին զրպարտելու արշավներ անցկացնելով, իրական իրադարձությունները ներկայացրել են կեղծ լույսի ներքո: Սակայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ադրբեջանական քաջարի բանակը կոտրելով բոլոր այս կարծրատիպերը, կարողացավ աշխարհին ցույց տալ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Ողջ աշխարհը ականատես դարձավ, որ Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է ճշմարտության և արդարության վրա»,-ասել է ԱՀ պատերազմի, աշխատանքի և ԶՈՒ-ի վետերանների կազմակերպության փոխնախագահ Ջալիլ Խալիլովը: Ջալիլ Խալիլովի խոսքով, Հայաստանի ռազմական ղեկավարության քաղաքականությունը նման էր նացիզմի գաղափարախոսությանը: Դրա վառն օրինակն այսօր Ադրբեջանի ազատագրված հողերում ավերածությունների պատկերն է: Հաղթանակն տանելով Հայրենական պատերազմում՝ Ադրբեջանը հաղթեց նաև հայկական նացիզմին: «Դիվանագետները, տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելում են օկուպացիայից ազատագրված և ավերված ադրբեջանական տարածքներ: Այսօր աշխարհն ականատես դարձավ, թե ինչպիսի վիճակում են գտնվում մեր հողերը և ով է դրա մեղավորը: Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարեցնի կեղծիքի տարածումը և հրաժարվի իր անհիմն տարածքային հավակնություններից»,-նշել է Ջալիլ Խալիլովը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքը ցույց տվեց, որ ոչ մի ուժ չի կարող դիմակայել ադրբեջանական ժողովրդի կամքին: Շուրջ 30 տարի անց Ադրբեջանն իր ուժերով վերականգնեց երկրի տարածքային ամբողջականությունը:

Create Account



Log In Your Account