Apr 27 2021 13:37
Gulyaz Shirinova
Views: 305
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան, այցելել են Ջաբրայիլի և Ջանգիլանի շրջաններ: Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր պաշտոնական էջում կիսվել է ուղևորության տեսանյութերով: Ուղևորության ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Ջաբրայիլի մուտքում տեղակայված ցուցանակին: Պետության ղեկավարը նշել է, որ կոնստրուկցիան վերականգնվել է՝ մինչ օկուպացիան եղած դիզայնով: «Այս կոնստրուկցիան տեղադրվել է խորհրդային տարիներին, սակայն օկուպացիայի ընթացքում այն ապամոնտաժվել է: Այս պատկերները հրապարակվել են լրատվամիջոցներում: Ուստի վերականգնելով պատմական արդարությունը՝ մենք Ջաբրաիլի շրջանի մուտքի մոտ վերականգնեցինք «Բարի գալուստ» ցուցանակը»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Անցնելով Զանգիլանի շրջանի տարածքը՝ պետության ղեկավարը խոսել է շրջանի հիասքանչ բնության մասին: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ վերականգնման աշխատանքները պետք է իրականացվեն՝ վնաս չպատճառելով այս գեղեցկությանը: Նախագահը խոսել է նաև Նախիջևան երկաթուղու կառուցման մասին, որը արևելյան Զանգեզուրը կկապի արևմուտքի հետ: «Կանաչ լեռներ, անտառներ, կարկաչահոս գետեր: Զանգիլանի բնությունը հիսքանչ է և շատ գեղեցիկ: Մենք այս շրջանը կրկին կվերածենք դրախտի: Այստեղ այնքան գեղեցիկ է, որ չես կարողանում աչքդ կտրել այս գեղեցկությունից»,-նշել է Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքի անդամներն այցելել են նաև Զանգիլանի Բասիտչայ արգելոց: Ուղևորության շրջանակներում պետության ղեկավարը և առաջին տիկինը մասնակցել են՝ Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում՝ «Խելացի գյուղ» նախագծի հիմնարկեքի արարողությանը:

Create Account



Log In Your Account