Apr 28 2021 12:19
Gulyaz Shirinova
Views: 241
«Պետք է վերջ դնել սադրանքներին»: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը վերջին նախազգուշացումն է արել Հայաստանին: Հայտարարություններն արվել են հայկական օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանում: Այնտեղ՝ Իրանի հետ սահմանին, բացվել է Պետական սահմանապահ ծառայության նոր զորամաս: Պետության ղեկավարը ծանոթացել է՝ սահմանապահ զորքերի զինանոցում առկա ժամանակակից տեխնիկային: Նախագահը զինծառայողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանում դեռ կան ռևանշիստական ուժեր: «Ադրբեջանի և Հայաստանի սահմանին գտնվող Զանգիլանում մեր սահմանապահների դեմ սադրանքը պետք է վերջինը լինի: Մենք զսպվածություն ցուցաբերեցինք և չպատասխանեցինք: Բայց սա վերջին նախազգուշացումն էր: Եթե դա կրկնվի, հակառակորդը տեղում կոչնչացվի: Մենք պաշտպանում ենք մեր սահմանները և շարունակելու ենք պաշտպանել»,- ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ սահմանապահ զորքերը հատուկ դեր են խաղացել ադրբեջանական տարածքների ազատագրման գործում: Կատաղի մարտեր են մղվել յուրաքանչյուր քաղաքի, յուրաքանչյուր գյուղի համար: Եվ Ադրբեջանի քաջարի որդիները՝ պատերազմի 44 օրվա ընթացքում ոչ մի անգամ չեն նահանջել: «Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանը ամբողջությամբ վերականգնել է Իրանի հետ սահմանը: Անհրաժեշտ աշխատանքներն արդեն իրականացվում են ամբողջ սահմանի երկայնքով: Նոր զորամասը դրա օրինակն է: Իրանի հետ Ադրբեջանի սահմանը՝ բարեկամության և համագործակցության սահման է: Այս սահմանի պաշտպանությունը առանձնահատուկ նշանակություն ունի: Համոզված եմ, որ կշահեն երկու երկրների քաղաքացիները: Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների զարգացման մասին են վկայում նաև բեռնափոխադրուները, որոնք ամեն տարի ավելանում են: Մոտակայքում գտնվող Խուդաֆերինի կամուրջը դարձել է Ադրբեջանի և Իրանի բարեկամության խորհրդանիշ»,-նշել է նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարն այցելել է նաև Զանգիլանի շրջան: Աղալի գյուղում արդեն սկսվել է «խելացի գյուղ» պիլոտային ծրագրի իրականացումը: Այստեղ կառուցվող տների էներգիայի մատակարարումը կապահովվի այլընտրանքային աղբյուրների հաշվին: Ակնկալվում է, որ գյուղում բնակվելու է շուրջ 1000 մարդ: Նախագահ Իլհամ Ալիևը՝ նախագծի իրագործումը քննարկել է՝ թուրքական, իսրայելական, չինական և իտալական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Փորձագետները երկրի ղեկավարին պատմել են ազատագրված տարածքներում նախագծերի ընթացքի մասին: «Ադրբեջանում մենք առաջին անգամ օգտագործում ենք AirPON Gigabyte տեխնոլոգիան: Այս տեխնոլոգիան կարող է կրճատել օպտիկամանրաթելային գծերի տեղադրումը 10 կիլոմետրից 1 կիլոմետր: Այսպիսով, մենք կարող ենք արագացնել ցանցի տեղադրումը և խնայել ծախսերը: «Խելացի գյուղ» ծրագրի առաջին փուլում Ղարաբաղում ստեղծելով անվտանգ կենսապայմաններ` մենք իրականացնում ենք՝ «խելացի կրթություն», «խելացի առողջապահություն» և «խելացի գյուղատնտեսություն» համակարգերը»,- ասել է Huawei-Azerbaijan ընկերության գլխավոր մենեջեր Դևիդը: Այնուհետև պետության ղեկավարը հանդիպել է Զանգիլանի շրջանի բնակիչների հետ: «Ե՞րբ եք լքել Աղալըն», հարցրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: «Ես գյուղը լքել եմ 1993 թվական ին, բայց միշտ հավատում էի, որ կվերադառնամ իմ հայրենի վայրեր: Ես հավատում էի Ձեզ, երկաթե բռունցքին: Ղարաբաղը մերն է: Ագալըն մերն է: Զանգիլանը մերն է: Մեր երիտասարդները աջակցում են Ձեզ: Կեցցե՛ Ղարաբաղը: Կեցցե՛ Ադրբեջանը»,- ասել է ԱՀ Զանգիլանի շրջանի Աղալը գյուղի բնակիչը: «Շնորհակալություն. Ագալըն թշնամուց ազատագրվեց հոկտեմբերի 28-ին: Դուք գիտեք, որ այստեղ կատաղի մարտեր են տեղի ունեցել: Ինչպես Զանգիլանի, այնպես էլ նրա գյուղերի համար: Մենք այս հողերը վերադարձրեցինք արյան գնով»,-ընդգծել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: «Այո, իմ թոռը նույնպես մասնակցել է այստեղ մարտերին»,-ասել է ԱՀ Զանգիլանի շրջանի Աղալը գյուղի բնակիչը: «Դուք հավանաբար արդեն ծանոթացել եք նոր նախագծին: Այստեղ կկառուցվի ավելի քան 200 տուն, կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ և պոլիկլինիկա: Կբացվեն աշխատատեղեր: Մենք կստեղծենք մեծ տնտեսություն, կարտադրվի պանիր, կբարեկարգվեն ցանքատարածքները: Հիդրոէլեկտրակայանը կսկսի աշխատել: Այսինքն՝ կլինեն ապրելու համար բոլոր պայմանները»,-ասել է Իլհամ Ալիևը: Նախագահ Իլհամ Ալիևը կատարել է Զանգիլանի միջազգային օդանավակայանի հիմնարկեքը: Թռիչքուղու երկարությունը կլինի երեք կիլոմետր: Օդային նավահանգիստը կկարողանա ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռները: Պետության ղեկավարը ընդգծել է, որ այս շրջանն ունի բոլոր հնարավորությունները՝ ծառայելու որպես տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն: Կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ: Ճանապարհ կբացվի դեպի Նախչըվան:

Create Account



Log In Your Account