Apr 29 2021 11:53
Gulyaz Shirinova
Views: 265
Ադրբեջանի և Համաշխարհային տնտեսական ֆորումի միջև հաստատվել է երկարաժամկետ բեղմնավոր համագործակցություն: Այս մասին նշվել է՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի հետ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի՝ վիդեոկոնֆերանսի ձևաչափով հանդիպմանը: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Բորգե Բրենդեյին տեղեկացրել է՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում ենթակառուցվածքային նախագծերի և ներդրումների մասին: Ջանքերի հիմնական ուղղությունը տարածքների վերակառուցումն է, ինչը ազդակ կհաղորդի տնտեսության ոչ էներգետիկ հատվածին, հատկապես՝ շինարարությանը: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև այս ոլորտում Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համագործակցության հեռանկարներին: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Ադրբեջանում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, ընդգծվել է նաև՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոնների ցանցի կազմում գտնվող՝ Ադրբեջանական կենտրոնի գործունեությունը: Նշելով, որ այժմ Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում աճող սերնդի ուսուցման հարցին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Բորգե Բրենդեյին՝ ադրբեջանական երիտասարդության համար Համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնություններին և ծրագրերին մասնակցելու հնարավորության համար:

Create Account



Log In Your Account