May 03 2021 12:01
Banovsha Shahaliyeva
Views: 278
Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ, փորձագետներ և լրագրողներ ծանոթացել են օկուպացիայի տարիներին Հայաստանի զինված ուժերի կողմից Աղդամ քաղաքում իրականացված ավերվածություններին: Ուղևորության ընթացքում պատվիրակությունն այցելել է Իմարեթ գերեզմանատուն, որտեղ գտնվում են Ղարաբաղի խաների դամբարանները, վերջին ղարաբաղյան խանի դստեր՝ Խուրշուդբանու Նաթավանի գերեզմանը: Նրանք սեփական աչքով են տեսել հայկական վանդալիզմի հետևանքները: Կրոնական հուշարձանների պղծումը ապշեցրել է պատվիրակության անդամներին: «Այն փաստը, որ մզկիթը վերածվել է անասնագոմի, վկայում է հայերի բարբարոսական պահվածքի մասին: Սա վերաբերում է ոչ միայն դա իրականացնողներին, այլև պետական գործիչներին, ովքեր գիտեին, որ դա տեղի է ունենում»,-ասել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (Ռուսաստան) Սերգեյ Մարկովը: Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզները տրամադրելուց հրաժարվելը խաղաղ համաձայնագրերի կոպիտ խախտում է», - նշել է Սերգեյ Մարկովը: Արդյունքում, դանդաղում է ազատագրված տարածքների վերականգնման գործընթացը, իսկ ականի պայթյունի պատճառով զոհվածների թիվն աճում է: Ռուսաստանը՝ որպես այդ համաձայնագրերի իրականացման երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի հայկական կողմը տրամադրի ականադաշտերի քարտեզները: «Ավերածությունների մասշտաբը ցնցում է մարդկային գիտակցությունը: Հավանաբար, այսօր երկրագնդի վրա չկա մի այլ վայր, որտեղ կարելի է ականատես դառնալ նման մասշտաբների վանդալիզմի, ատելության և թշնամանքի: Սա ռազմական հանցագործություն է և Հայաստանի քաղաքական ղեկավարները պետք է դրա համար պատասխան տան միջազգային դատարանի առջև»,-ասել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն: Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի պատվիրակությունն այցելել է նաև Աղդամի Ջումա մզկիթ: Պատգամավորներն ու փորձագետները տեղեկացվել են, որ մոտ 30 տարի առաջ՝ նախքան օկուպացիան, այստեղ բոլորովին այլ պատկեր էր, Աղդամի բնակչությունը կազմում էր 60 հազար մարդ, քաղաքը բարգավաճում էր: «Տպավորությունները շատ տխուր են: Որովհետև երրորդ հազարամյակում նման ցեղասպանության ականատես դառնալը անհավատալի է: Փաստորեն սա համեմատելի է ֆաշիզմի հետ»,-ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Վալենչուկը: «Ավերված քաղաքը շատ ծանր տպավորություն է թողնում: Ամենատխուրն այն է, որ այն ոչնչացվել է ոչ թե ժամանակի ընթացքում, այլ մարդկային ձեռքերով: Կարծում եմ, որ 21-րդ դարում ցանկացած ավերածություն չի կարող արդարություն ունենալ»,-ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կալաշնիկովը: Ուղևորության շրջանակներում Պետդումայի պատգամավորները և ռուս փորձագետները այցելել են նաև Շահբուլագ ամրոց: Նրանց տեղեկացրել են, որ օկուպացիայի տարիներին բերդը թալանվել է: Նշենք, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են Ռուսաստանի Պետդումայի՝ «Միասնական Ռուսաստան» խմբակցությունից Օլեգ Վալենչուկը, Պետդումայի ՌԼԴԿ խմբակցության ղեկավարի խորհրդական Սերգեյ Վորոնինը, ՌԼԴԿ-ի անդամ Սերգեյ Կալաշնիկովը, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, լրագրող, գրող և հրապարակախոս Դիոնիս Կապտարը, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:

Create Account



Log In Your Account