May 04 2021 12:43
Banovsha Shahaliyeva
Views: 283
Հայաստանում կրքերը գնալով թեժանում են, շարունակվում են բողոքի ակցիաները: Քաղաքացիները բողոքում են երկրում տիրող անարդարությունից, սոցիալական ծանր վիճակից, օրեցօր տարբեր սննդամթերքների գների աճից, գործազրկությունից: Այժմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել գյուղատնտեսության խորհրդատվության նորարարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժնի մասնագետները, ովքեր էկոնոմիկայի նախարարի գրչի մեկ հարվածով կորցրել են իրենց աշխատանքը: Նրանք հավաքվել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց և բողոքում են, որ խաչ է քաշվում գյուղաբնակի վրա, խաչքար տեղադրվում գյուղի մուտքի մոտ: Տղամարդ.«Գյուղացու հետ տարվող աշխատանքները կրճատելով, կամ հենց գյուղում ապրող մարդկանց կրճատելով արդյոք մենք նպաստում ենք գյուղապահպանության խնդրին, արդյոք մենք նպաստում ենք սահմանադրական դրույթ հանդիսացող տարածքների համաչափ զարգացման իրականացմանը»: Օպտիմալացում, գործառույթների կրկնություն՝ հիմնավորել են նախարարությունից և ապրիլի 27-ին մալբրի համակարգով տեղեկացրել, որ այլևս գործազուրկ է ևս 69 մարդ: Տղամարդ . «Եթե կա էլի կառույց, ապա Երևանում է և այս շենքում է նստում: Այդ դեպքում ինչու որոշվեց, որ գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների կրկնությունը բացառելու համար կրճատել հենց այն մարդկանց, որ կանգնած էին գյուղում, ովքեր ավելի մոտ էին գյուղին ու գյուղատնտեսությանը»: Կին . «Ոնց որ մարդը գնա բժշկի ասի բժիշկը մեզ պետք չի: Ինչ պիտի բուժի, մենք կարանք ինտերնետով բժշկվենք»: Տղամարդ . «Ինքը էնքան անուղեղա, բա որ անուղեղա ու եկելա մեզ ղեկավարի հալալա իրան, դա տանք ջարդենք, տենց ոչխարը թող չնստի»: Որոշ ժամանակ անց մի խումբ ոստիկաններ իրենց ներկայությամբ էլ ավելի ամրացրեցին Էկոնոմիկայի նախարարության կողպված դռները: Նախարարությունից էլ ակցիայի մասնակիցներին տեղեկացրել են, որ պատասխանն արդեն ասել են, որն այլևս փոփոխության ենթակա չէ, և որ անգործ մնացած մարդիկ համակերպվեն և նոր աշխատանք գտեն իրենց համար:

Create Account



Log In Your Account