May 10 2021 10:18
Banovsha Shahaliyeva
Views: 245
Այսօր այն մարդիկ, ովքեր մոտիկից ծանոթ են եղել համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հետ՝ նշում են, որ այդ անձը կյանքի և քաղաքականության մեծ փորձ է ունեցել: «Հեյդար Ալիևը իր բնույթով լիովին յուրահատուկ անձ էր: Նա ազգային էլիտայի սան էր, և երբ նա խնդրեց իրեն թողնել աշխատել Ադրբեջանում, նրան չթույլատրեցին, և նա մեկնեց Մոսկվա»,-ասել է Բորիս Ելցինի նախկին մամուլի քարտուղար Սերգեյ Մեդվեդևը: «Նա ֆենոմենալ, հզոր ինտելեկտի տեր մարդ էր, տիրապետում էր մեծ գիտելիքների: հետագայում վերլուծելով Հեյդար Ալիևի հետ ունեցած իմ խոսակցությունները հասկացա, թե ինչու ժողովուրդը գնաց նրա հետևից: Նա գլոբալ մարդ էր և բոլորն էին հարգում նրան»,-ասել է հեռուստահաղորդավար (ՌԴ) Լեոնիդ Յակուբովիչը: Հեյդար Ալիևի գործունեությունը բարձր է գնահատվել բոլոր փուլերում՝ ինչպես սովետական Ադրբեջանում աշխատած տարիներին, այնպես էլ անկախ Ադրբեջանի պետության ղեկավարության ժամանակ: «Հեյդար Ալիևը բոլոր ժամանակների մարդն է: Նա դեռ շատ բան կարող էր անել իր խելամտությամբ և փորձով, ինչը մեծ ազդեցություն կունենար Ադրբեջանի, յուրաքանչյուր մարդու ճակատագրի վրա: Նրա հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում»,-ասել է ռուսական մամուլի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Վիտալի Իգնատենկոն: Հեյդար Ալիևի ողջ գործունեությունը ուղղված էր Ադրբեջանի զարգացմանը, միջազգային ասպարեզում երկրի դերի ամրապնդմանը: Հեյդար Ալիևը Ադրբեջանը փրկեց ճգնաժամից, սահմանեց պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, դրեց ժամանակակից Ադրբեջանի հիմքը: Այսօր նախագահ Իլհամ Ալիևը հաջողությամբ շարունակում է այն քաղաքականությունը, որի հիմքը դրվել է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից:

Create Account



Log In Your Account