May 11 2021 16:46
Gulyaz Shirinova
Views: 250
Ադրբեջանը հաշվարկում է Ռուսաստանի հետ հետագա փոխգործակցություն՝ տարածաշրջանում իրավիճակի նորմալացման համար: Մասնավորապես, Բաքուն հույս ունի, որ Մոսկվան աջակցություն կցուցաբերի՝ հայկական կողմի սթաթվելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Պետության ղեկավարը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորվել է ռազմական տեսանկյունից: Սակայն հետկոնֆլիկտային զարգացման համար դեռ շատ աշխատանք կա կատարելու՝ քաղաքական, տնտեսական և տրանսպորտային ոլորտներում: Ադրբեջանն իր կողմից լրիվ թափով վերականգնում է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքները: Երկիրը բարի կամք է ցուցաբերում նաև մարդասիրական հարցերում: «Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների ավարտից հետո, մենք հանձնեցինք բոլոր ռազմագերիներին, ովքեր գնտնվում էին մեզ մոտ պատերազմի արդյունքներով, և այս 6 ամիսների ընթացքում ռազմական գործողությունների ավարտից հետո, մեր կողմից՝ խաղաղապահների և հայկական կողմի ներկայացուցիչների հետ միասին հայտնաբերվել և հայկական կողմին է հանձնել օկուպացիայից ազատագրված տարածքում շուրջ 1600 զոհված հայ զինծառայողների մարմիններ: Համեմատության համար ասեմ, որ առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, օկուպացիայի բոլոր տարիների ընթացքում, անհայտ կորած ոչ մի ադրբեջանցի զինծառայողի մարմին հայկական կողմից մեզ չի հանձնվել, իսկ նման մարդկանց թիվը հասնում է մոտ 4 հազարի»,- ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք նույնպես ամբողջովին հավատարիմ ենք ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ի երեք առաջնորդների հայտարարության և համաձայն՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ձեր հանդիպման արդյունքների: Մեր խաղաղապահ զորակազմը կատարում է այն խնդիրները, որոնք դուք պայմանավորվել եք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության հետ՝ այս շփումների ընթացքում, և մենք երախտապարտ ենք՝ մեր խաղաղապահների դերի բարձր գնահատման համար: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, որպեսզի ամեն ինչ ելնի նրանից, որ ռազմական ասպեկտները փակվել են»,-ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Խոսելով տարածաշրջանի հետագա զարգացման հումանիտար ասպեկտների մասին՝ նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանի քաղաքացիների անարգել օգտագործման մեջ է գտնվում Ադրբեջանի ազատագրված տարածքներով անցնող 20 կիլոմետրանոց ճանապարհը: Բարի կամքի օրինակ է հանդիսանում՝ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի տեղափոխումը: «Այս ամենն արվել է հետկոնֆլիկտային իրավիճակի նորմալացման համար»,- ընգծել է Իլհամ Ալիևը: Երևանը չի շտապում նմանատիպ քայլերի դիմել: Ադրբեջանաֆոբիա, Ադրբեջանի նախագահի կարծիքով, ներկայումս Հայաստանի իշխանությանը և ընդդիմությանը միավորում է այս գաղափարը: «Ռևանշիստական հայտարարությունները նախևառաջ վտանգավոր են հայկական կողմի համար»,- ընդգծել է պետության ղեկավարը: «Հակաադրբեջանական հիստերիան արդեն անցնում է բոլոր սահմանները և դա բացարձակապես անհիմն է: Տարածաշրջանում տեղի ունեցած և իմ մեջբերած որոշ փաստեր խոսում են մեր մտադրության, էջը թերթելու մտադրության մասին, չնայած դա հոգեբանական տեսանկյունից անելն այնքան էլ հեշտ չէ: Ազատագրված տարածքներում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է: Միջազգային փորձագետներն ու լրագրողները Աղդամն անվանում են «Կովկասի Հիրոսիմա»: Ֆիզուլի քաղաքում կանգուն մնցած ոչ մի շենք չկա, ազատագրված տարածքներում ամենուր ավերածություն է՝ օկուպացիայի ընթացքում ավերվել են տները, հասարակական շենքերը, կրոնական հուշարձանները, ավելի քան 60 մզկիթներ, գերեզմանատներ և այլն: Սակայն չնայած օկուպացիայի նման կործանարար արդյունքներին, այնուամենայնիվ, Ադրբեջանը ցուցաբերում է ողջախոհություն և ապագայի մասին մտածելու անհրաժեշտություն»,- նշել է նախագահ Իլհամ Ալիևը: «Ես 100 տոկոսով համաձայն եմ ձեզ հետ, նման ապակառուցողական և անբարյացակամ հռետորաբանությունը չի օգնում գործին: Մենք ձգտելու ենք ավանդ ներդնել երկու նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների բարենպաստ պայմաններում իրականացմանը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Create Account



Log In Your Account