May 13 2021 12:54
Gulyaz Shirinova
Views: 234
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Ռամազանի տոնի կապակցությամբ: Իր շնորհավորանքում պետության ղեկավարը նշել է, որ Ռամազան ամիսն ավարտվում է, որը մարմնավորում է մաքուր զգացմունքներ ու ազնիվ մտադրություններ՝ սերմանելով բարոյական այնպիսի բարձր արժեքներ, ինչպիսիք են օգնելու և կիսելու ձգտումը: Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը, որպես մահմեդական աշխարհի պատմամշակութային կենտրոններից մեկը, եզակի տարածք է, որտեղ հարյուրամյակներ շարունակ տարբեր կրոնների և հավատմունքների ներկայացուցիչներ ապրում են խաղաղության և հանգստության պայմաններում, առկա է միջկրոնական ներդաշնակություն և համագործակցություն: Իսլամական կրոնը, անընդհատ խաղաղության, հումանիզմի, եղբայրության և հավասարության կոչեր անելով, բացառիկ դեր է խաղացել հանդուրժողականության, ժողովրդավարական համակեցության, միասնության և ներդաշնակության մթնոլորտի հաստատման մեջ, որը հիմնված է մեր մշակութային և էթնիկական բազմազան հասարակության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Պետության ղեկավարը նշել է, որ այսօր խղճի և դավանանքի ազատության ապահովումը, պետության և դավանանքի փոխհարաբերությունները՝ միջազգային իրավունքի առաջադեմ ավանդույթներին և նորմերին համապատասխան, մեր ազգային և բարոյական արժեքների քարոզումն ու խրախուսումը հանդիսանում են՝ մեր պետական քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը: «Ռամազանի սուրբ օրերին, որոնք էլ ավելի են ամրապնդում մեր ժողովրդի միասնությունը, որոնք դարձել են հոգևոր և բարոյական հարստության հաղթարշավ, ես միանում եմ ձեր աղոթքներին` հանուն մեր երկրի բարգավաճման և առաջընթացի, հարգանքի տուրք եմ մատուցում՝ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած Հայրենիքի հերոս որդիների անմահ հիշատակին», - ասվում է հրապարակման մեջ:

Create Account



Log In Your Account