May 13 2021 13:09
Gulyaz Shirinova
Views: 241
Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հաստատված պլանի համաձայն, մայիսի 16-ին՝ ադրբեջանական բանակում կմեկնարկեն զորավարժություններ: Զորավարժություններին կներգրավվեն՝ մինչև 15,000 զինծառայողներ, մինչև 300 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: Հիմնական ուշադրությունը կհատկացվի՝ զորքերի կառավարմանը, մարտական պատրաստությանը և վերախմբավորմանը, մարտական ներդաշնակության կատարելագործմանը և զորամիավորումների, հրթիռային ու հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի փոխգործակցությանը: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 20-ը:

Create Account



Log In Your Account