May 19 2021 12:40
Banovsha Shahaliyeva
Views: 219
Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար պատմություն ունի և շատ լավ արդյունքներ է բերում: Բաքուն և Մինսկը մտադիր են շարունակել համագործակցությունը այս և այլ ոլորտներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին: Պետության ղեկավարը ընդգծել է, որ կողմերը հետագայում ևս կշարունակեն ակտիվորեն աջակցել միմյանց: «Այսօր Բելառուսը և Ադրբեջանը ցուցադրում են՝ փոխգործակցության և համագործակցության բարձր մակարդակ: Ես բելառուսական ընկերություններին հրավիրեցի մասնակցել ազատագրված տարածքների վերականգնմանը: Ես ձեզ ցույց կտամ այս տարածքների լուսանկարները, որոնցում հստակ երևում է վանդալիզմի և ավերածության մակարդակը, որը մեր երկիրը կրել է շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում: Բելառուսական ընկերություններն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում այս հարցերի հանդեպ»,-ասել է հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախագահ Իլհամ Ալիևը հավելել է, որ մոտ ժամանակներում Ադրբեջանի պատվիրակությունը՝ գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ կայցելի Բելառուս: Իր հերթին, Բելառուսի պաշտպանության նախարարը երկու երկրների հարաբերությունները որակել է «փայլուն»: Բելառուսի պաշտպանության գերատեսչության ղեկավարը մեջբերել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը. «Ադրբեջանն՝ ի դեմս Բելառուսի, հուսալի գործընկեր է Կենտրոնական Եվրոպայում, իսկ Բելառուսն՝ ի դեմս Ադրբեջանի՝ հուսալի ընկեր՝ Կովկասում: «Ադրբեջանն ավանդաբար եղել է մեր բարեկամն ու դաշնակիցը: Միշտ կարևոր դեր է խաղացել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային քաղաքական ասպարեզում: Մենք ողջունում ենք նաև Լեռնային Ղարաբաղի գոտում՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը: Բելառուսի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն ղեկավարությունը կապահովի տարածաշրջանի հետագա զարգացումը: Ադրբեջանը կկարողանա ամրապնդել խաղաղությունն ազատագրված հողերում:

Create Account



Log In Your Account