May 20 2021 10:26
Banovsha Shahaliyeva
Views: 218
Ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքները ընթանում են լայն թափով: Առանձնահատուկ տեղ է գրավում Շուշա քաղաքը: Մինչ հայկական օկուպացիան, Շուշան հայտնի էր իր հարուստ ճարտարապետությամբ և մշակութային կյանքով: Արդեն ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված քաղաքի վերականգնումը դարձավ առաջնահերթություն: Փորձագետների կարծիքով, Շուշան ունի հարուստ զբոսաշրջային ներուժ, և տրանսպորտային նախագծերի իրականացումը թույլ կտա օտարերկրյա հյուրերին շահավետ և կարճ ճանապարհով հասնել այդ տարածքներ: «Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի կառուցումը զբոսաշրջության ոլորտի զարգացման ասպեկտներից մեկն է, այս ամենը վկայելու է այն մասին, որ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքը՝ Շուշա քաղաքը, ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ կգրավի երկիր:Իսկ դա զարգացնելու է տնտեսության տվյալ հատվածը վերընթաց գծով»,-ասել է տնտեսագիտության թեկնածու Էլմիրա Գոջաևան: Երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ Շուշա քաղաքում կրկին անցկացվեց «Խարըբյուլբյուլ» միջազգային երաժշտական փառատոնը: Միջոցառմանը ներկայացվեց Ադրբեջանում ապրող տարբեր ժողովուրդների երաժշտական ստեղծագործականությունը: Իսկ արդեն հաջորդ տարի Ադրբեջանի մարգարիտը նշելու է իր 270-ամյակը: Միևնույն ժամանակ, այնտեղ տեղի կունենա՝ Բյուլբուլի 125-ամյակին նվիրված վոկալիստների միջազգային մրցույթի եզրափակիչը: Իհարկե, դա կօգնի օտարերկրյա զբոսաշրջիկներին ներգրավել տարածաշրջան, նշում են փորձագետները: Տարածաշրջանի այս հեռանկարային զբոսաշրջային ուղղության մասին հնարավոր եղավ պատմել «ATM 2021» (Arabian Travel Market 2021) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում: Զուցահանդեսը լավ հարթակ ծառայեց Ղարաբաղը՝ որպես զբոսաշրջային նոր ուղղություն ճանաչելու համար: «Ես բազմիցս եղել եմ Ադրբեջանում, այցելել եմ տարբեր մարզեր: Ինձ շատ դուր եկան ազատագրված տարածքների լուսանկարները, որոնք ցուցադրվել են այստեղ: Եվ ես անհամբեր սպասում եմ, որպեսզի վերջապես այցելեմ Ղարաբաղ»,-ասել է ցուցահանդեսի այցելու Մեդինը: «Ես վաղուց էի ցանկանում այցելել Ադրբեջան՝ ծանոթանալու այս երկրի մշակույթին, խոհանոցին և, իհարկե, Ադրբեջանի ժողովրդին: Իմացա, որ բացվում է զբոսաշրջային նոր ուղղություն՝ Շուշա Ղարաբաղ, և ես սպասում եմ ընտանիքի հետ այնտեղ մեկնելու հնարավորությանը՝ այս շրջանի գեղեցիկ բնությունը վայելելու համար»,- ասել է ցուցահանդեսի այցելուն: Տարածաշրջանում վերակառուցման ենթակառուցվածքային աշխատանքները մեկնարկել են ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբերին. Կառուցվում են մի շարք ավտոմոբիլային ճանապարհներ, վերականգնվում են էլեկտրմատակարարումն ու բջջային կապը, կառուցվում են երկաթուղային գծեր և օդանավակայաններ: Շուշայում, Լաչինում և Քելբաջարում օգտագործելով լեռնային տուրիզմի, էկոտուրիզմի, բժշկական և մշակութային տուրիզմի ներուժը՝ կարելի է ավանդ ներդնել Ղարաբաղի տնտեսական վերածննդին: Ինչով, ի դեպ, հետաքրքրված են նաև հարևան երկրները: Արդեն առաջին եռամսյակի ավարտին Ադրբեջանը 12 երկրների ավելի քան հիսուն ընկերություններից, հիմնականում Թուրքիայից և Իտալիայից, ինչպես նաև Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից, Պակիստանից, Չինաստանից մասնակցելու հայտեր է ստացել Ղարաբաղի տարածաշրջանի տնտեսության վերականգնման և զարգացմանը մասնակցելու համար: Իսկ վերջին օրերին այս ուղղությամբ իրենց առաջարկները հնչեցրել են Իսրայելի և Լեհաստանի դիվանագիտական և գործարար շրջանակները: Այս ուղղությամբ ամենաակտիվը թուրքական շինարարական ընկերություններն են, ովքեր արդեն մասնակցում են՝ Քելբաջարի և Զանգիլանի շրջաններում ճանապարհային ենթակառուցվածքների, օդանավակայանների շինարարության հիմնական նախագծերին:

Create Account



Log In Your Account