May 27 2021 14:58
Banovsha Shahaliyeva
Views: 197
«Այս ամսին կատարվել է՝ Շուշայում հայերի կողմից ավերված դպրոցի հիմնարկեքը: Մեկ այլ ուսումնական հաստատության հիմնարկեքի արարողությունը կկատարվի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցի ժամանակ: Այս մասին՝ Թուրքիայի ազգային կրթության նախարար Զիյա Սելչուկին ընդունելու ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը նշել է, որ այդ դպրոցը Թուրքիայից նվեր կլինի Ադրբեջանին: Նախագահը վստահություն է հայտնել, որ թուրք նախարարի այցի ընթացքում կքննարկվեն շատ կարևոր հարցեր և կներկայացվեն հետագա համագործակցության կոնկրետ ծրագրեր: «Մենք լուրջ բարեփոխումներ ենք անցկացնում այս ոլորտում: Թուրքիայի փորձը մեզ համար շատ կարևոր է: Պետք է քննարկվեն կրթության, կրթության որակի բարձրացման, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի երիտասարդության միջև սերտ կապերի լրացուցիչ առաջարկներ: Մենք այնպիսի ամուր դաշինք ենք ստեղծել, որ ապագա սերունդները պետք է իրենց քայլերը կատարեն այս եղբայրությանը համապատասխան, և այսուհետ նրանք պետք է սերտորեն կապված լինեն: Կարծում եմ, որ դրա համար անհրաժեշտ է անցկացնել տարբեր միջոցառումներ՝ երիտասարդական ֆորումներ, համատեղ կրթական ծրագրեր և այլ միջոցառումներ»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account