May 28 2021 15:35
Banovsha Shahaliyeva
Views: 209
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը մայիսի 28-ին` Հանրապետության օրվան նվիրված անգլերեն լեզվով կարճամետրաժ ֆիլմ էպատրաստել: Հայտնի ադրբեջանցի երգահան Ուզեիր Հաջիբեյլիի՝ «Քյորօղլու» ուվերտյուրայից երաժշտական նվագակցությամբ Ֆիլմում ներկայացված են լուսանկարներ և տեսանյութեր: Ֆիլմում նշվում է, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականին և հանդիսանում է մահմեդական Արևելքում առաջին աշխարհիկ ժողովրդավարական երկիրը: Ընդգծվում է նաև, որ Ադրբեջանը 1919 թվականին մահմեդական աշխարհում առաջին անգամ կանանց ընտրելու իրավունք տվեց: Ֆիլմը պատմում է, թե ինչպես է ԱԴՀ-ն սկսել ժամանակակից պետության կառուցումը՝ առաջադեմ բարեփոխումների միջոցով: Դրա հետ մեկտեղ, ֆիլմում արտացոլված են՝ Ադրբեջանի կողմից իր տարածքների շուրջ 30 տարվա օկուպացիայից ազատագրման մասին իրադարձությունները: Այսօր Ադրբեջանը, որպես անկախ պետություն, հանդիսանում է տարածաշրջանում ամենաուժեղ տնտեսություն ունեցող երկիրը, իրականացնում է խոշոր նախագծեր, որոնք միավորում են մայրցամաքները և հանդիսանում է միջկրոնական ներդաշնակության վառ օրինակ ամբողջ աշխարհի համար:

Create Account



Log In Your Account