May 28 2021 16:01
Banovsha Shahaliyeva
Views: 248
Նախչըանի կայազորի զորքերի համապատասխան միավորումումներում և ստորաբաժանումներում՝ մայիսի 17-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են՝ ստորաբաժանումների մարտական խնդիրներին համապատասխան և անձնակազմի դաշտային հմտությունները բարելավելու նպատակով: Հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանի համաձայն՝ հաջորդ փուլում տակտիկական դեսանտ է իջեցվել լեռնային ու ռելեֆային բարդ տեղանքում: Ուղղաթիռներով հակառակորդի դիրքերի խորքերը իջեցվող դիվերսիոն-հետախուզական հատուկ խմբերը՝ անցնելով դժվարանցանելի տեղանքով և կտրուկ լեռնանցքներով, մարտական գործողություններ են իրականացրել: Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումների մարտական համակարգումն իրականացվել է՝ մարտական պայմաններին հնարավորինս մոտ իրավիճակում: Համատեղ գործունեությունը բարելավելու համար, գումարտակի մարտավարական խմբերը մարտավարական գործողություններ են իրականացնրել՝ առաջնագծում և մոտ տարածությունում տեղակայված պայմանական հակառակորդի ստորաբաժանումները ոչնչացնելու համար:

Create Account



Log In Your Account