May 31 2021 12:19
Banovsha Shahaliyeva
Views: 211
Մայիսի 31-ին՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել: Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, խորհրդակցությանը մասնակցել են՝ պաշտպանության նախարարի տեղակալներ, զորատեսակների հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարներ: Տեսակապի միջոցով խորհրդակցության աշխատանքներին ներգրավվել են նաև՝ ազատագրված տարածքներում տեղակայված միավորումների և կազմավորումների հրամանատարներ և այլ պաշտոնատար անձինք: Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը վերլուծել է վերջին օրերին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի և Լաչինի հատվածներում Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է հասցրել՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից օպերատիվ իրավիճակի հետ կապված առաջադրված խնդիրները և հանձնարարականները: Հատուկ նշելով ծառայության և մարտական գործողությունների կազմակերպման հետ կապված խնդիրները՝ պաշտպանության նախարարը ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի հրամանատարությանը հանձնարարել է՝ վճռական քայլեր և անհապաղ միջոցներ ձեռնարկել հակառակորդի սադրանքները կանխելու համար:

Create Account



Log In Your Account