May 31 2021 11:11
Banovsha Shahaliyeva
Views: 164
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր միջանցքի` Զանգեզուրի միջանցքի վրա: Այս մասին ասել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «Դրա անունն արդեն ամրագրվել է միջազգային հարթությունում` որպես Զանգեզուրի միջանցք: Եւ դա նոր կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ինչպես գիտեք, պատերազմից հետո առաջին փուլում Հայաստանը իր բողոքը հայտնեց այս հարցի կապակցությամբ: Սակայն, վերջերս ինձ տեղեկություններ են հաղորդում այն մասին, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում այս միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, այժմ քննարկումներն ընթանում են եռակողմ շրջանակներում: Այս հարցը քննարկվում է աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի փոխվարչապետների մակարդակով, և կան լավ արդյունքներ », - ասել է պետության ղեկավարը:

Create Account



Log In Your Account