Jun 01 2021 11:54
Banovsha Shahaliyeva
Views: 198
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարի հետ, որի ընթացքում նա հայտարարել է ադրբեջանա-հայկական սահմանին Հայաստանի կողմից սադրանքների իըականացման անթույլատրելիության մասին: «Կլարի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը, այդ թվում` մտքեր են փոխանակել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող լարվածության շուրջ», - ընդգծում է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Անդրադառնալով 6 հայ զինվորականների գերեվարման շուրջ ստեղծված իրավիճակին՝ որոնք գերի են վերցվել ադրբեջանական կողմում մատակարարման ուղիների ականապատման աշխատանքներով զվաղվելիս, Բայրամովն ասել է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվող նման սադրանքներն անընդունելի են: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած տարաձայնություն, այդ թվում՝ կապված սահմանային հարցերի հետ, անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով: Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է, որ Ադրբեջանն աջակցում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

Create Account



Log In Your Account