Jun 08 2021 12:48
Banovsha Shahaliyeva
Views: 210
Օկուպացիայից ազատագրված Զանգիլանի շրջանը կդառնա Ադրբեջանի, Իսրայելի և Իտալիայի համագործակցության կենտրոն: Արդեն կան գյուղատնտեսության ոլորտում նախագծերի իրականացման մասին պայմանավորվածություններ: Փորձագետների կարծիքով, երկրների միջև համագործակցությունը միայն կընդլայնվի: Ինչպես СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Իտալա-ադրբեջանական առևտրի պալատի նախագահ Մանուելլա Տրալդին, Իտալիան մտադիր է Ադրբեջանում ներդնել իր նորարարական տեխնոլոգիաները: «Իտալիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կարող է զարգանալ բոլոր ուղղություններով՝ որոնցում Իտալիան ունիկալ փորձ ունի: Այստեղ կարելի է ընդգծել ագրոբիզնեսը, պատմաճարտարապետական հուշարձանների, ենթակառուցվածքների վերականգնումը»,-ասել է Ադրբեջանա-իտալական առևտրի պալատի նախագահ Մանուելա Թրալդին: Իսրայելը նույնպես է պատրաստ է օգնություն ցուցաբերել ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքներին, կարող է կիսվել տարածքների ականազերծման իր փորձով և ոչ միայն: Իսրայելական ընկերությունները հետաքրքրված են ազատագրված Ղարաբաղում բնակելի համալիրների շինարարության մեջ: «Մենք բոլորս ականատես դարձանք, թե ինչ վիճակում են հողը, բնակավայրերը: Իսրայելական ընկերությունները ակտիվ մասնակցություն կունենան վերականգնման աշխատանքներին: Այստեղ կան նաև ղազախական ընկերություններ: Այսինքն հետաքրքրությունը մեծ է»,-ասել է Իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովը: Օկուպացիայից ազատագրված Զանգիլանը համատեղ նախագծերի իրականացման արդյունքում հաջորդ տարի կվերածվի Ադրբեջանի, Իսրայելի և Իտալիայի համագործակցության կենտրոնի: Ինչպես ավելի վաղ նշվել էր, տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանը առաջին հերթին նախապատվությունը տալիս է եղբայրական երկրներին:

Create Account



Log In Your Account