Jun 08 2021 15:59
Banovsha Shahaliyeva
Views: 206
Հայաստանը վերածվել է անհույս ու անհեռանկար երկրի: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին երկրում ամեն ինչ կրկնակի թանկացել է: Քաղաքացիները բողոքում են պատերազմից հետո ստեղծված ծանր վիճակից, գործազրկությունից, աղքատությունից, գների օրեցօր թանկացումներից: Սակայն դեռ պատերազմից ու համաճարակից առաջ էլ աղքատության ու գործազրկության պատճառով հազարավոր մարդիկ մի կտոր հացի փող վաստակելու համար լքում էին Հայաստանը ու մեկնում Ռուսաստան, այլ երկրներ: Երկրում մնացածներն էլ անդադար բողոքում են, որ անհնար է այլևս ապրել Հայաստանում, որտեղ կյանքն անտանելի ու թանկ է դարձել: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7,5 տոկոսով: Միսը, շաքարավազը, յուղերն ու ճարպերը շարունակել են թանկանալ: Արևածաղկի, բուսական յուղի միջին գինը 2021 թվականի մայիսին 2020 թվականի մայիսի համեմատ աճել է 84,4 տոկոսով: «Բանջարեղենի շուկայում մեկ տարվա ընթացքում ևս գնաճ է արձանագրվել՝ 6.3 տոկոսի չափով: Ձուն այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 46.1 տոկոսով է թանկացել: Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացաբուլկեղենը ևս թանկացել է. 2021թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.5, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.6, սուրճի, թեյի, կակաոյի 0.7 տոկոս գնաճ: Հունիսի 7-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այս ընթացքում Արմլուրը շարունակում է հարցումներ իրականացնել, փորձելով պարզել, թե որ քաղաքական ուժին են իրենց ձայնը տալու քաղաքացիները և ում են տեսնում որպես վարչապետ: Այս անգամ Արմլուրը հարցում է անցկացրել Ում են վարչապետ ընտրում Մալաթիա-Սեբաստիայում: ԿԻՆ .«Չենք ընտրի այսպես կոչված ընդդիմությանը: Էդ միանշանակ: Ես չեմ տեսնում մի այնպիսի քաղաքական ուժ, որ էս երկիրը անդունդից դուրս քաշի: Ոչ մեկի անունը լսել չեմ ուզում»: ԿԻՆ . «Մեկա ում էլ ընտրենք՝ էսա մեր վիճակը: Ես ոչ մեկին էլ չեմ ընտրի: Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրան չեն հասկանում ոչ մեկը»: Ղարաբաղյան պատերազմը վատթարացրել է առանց այն էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդկանց կյանքը: Այսօր Հայաստանը աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով է գնում: Հայաստանում տիրող ծանր ու աղետալի վիճակի միակ պատճառը՝ այդ երկրի երկար տարիներ բլոկադայի մեջ գտնվելն է: Եվ եթե Հայաստանը ուզում է զարգանալ ու բարգավաճել, ապա պետք է ձգտի հասնել սահմանների բացմանը, բոլոր հարևանների հետ ապրի խաղաղության ու համերաշխության պայմաններում:

Create Account



Log In Your Account