Jun 10 2021 15:06
Banovsha Shahaliyeva
Views: 195
Արդեն մի քանի օր է ինչ Հայաստանում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերը ևս ունեն հանրությանը ներկայացնելու իրենց ուժն ու նախընտրական ծրագրերը: Հայաստանի մարզերում քարոզարշավ է սկսել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սպիտակի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ամբողջ հայ ժողովրդից իր և իր թիմի թերացումների, բացթողումների, ձախողումների համար և նշել, որ նախատեսում են հաջորդ տարիներին տնտեսական աճ ապահովել, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, գործազրկության մակարդակը իջեցնել և թոշակը հասցնել մակարդակի, որ մարդը կարողանա ապրել: Դիմելով սպիտակցիներին Փաշինյանն ասել է, որ իր հետ բերել և քաղաքացիների դատին է հանձնել Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին. «Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ժողովուրդը հիմա պիտի դատի նախորդ 30 տարիների պատմությունը, պիտի գնահատական տա նախորդ 30 տարիների բոլոր ղեկավարներին և սա առաջին դեպքն է, երբ որ բոլոր ղեկավարները առանձին առանձին քաղաքական ուժերով մասնակցում են ընտրություններին»: Մինչ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ելույթ է ունենում Հայաստանի մարզերի բնակիչների առջև՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցում են անցկացնում մարզերում պարզելու, թե ընտրությունների ժամանակ ում կտան իրենց ձայնը քաղաքացիները: Մարզերի բնակիչները միաձայն ասում են, որ դեմ են նախկին ղեկավարների իշխանության գալուն և որ Փաշինյանը վաղուց պետք է նրանց պատժեր: Տղամարդ . «Իրեք տարի առաջ, երբ որ նա ընտրվեց վարչապետ, մեր ժողովուրդը իրեն ընտրեց վարչապետ, ինքը մեզ հույս տվեց, որ ամեն ինչը լավա լինելու, բայց ինքը չարեց: Էսօր ինքը ասում է, որ թավիշը փոխում է պողպատյա: Մեր բոլորիս ցանկությունն է, որ դառնա պողպատյա, որ բոլորը պատժվեն իրանց արածների համար, թալանածների համար, ամեն ինչի համար, որ էսօր ժողովուրդը էս վիճակինա, դա պատահական չի: 30 տարի մեզ թալանեցին, կերան, լափեցին, իրանց դղյակները սարքեցին, վերջում ինչ ստացանք՝ թշվառ մի հատ Հայաստան: Մենք աշխատելու ենք, պայքարելու ենք, որ հին համակարգը հետ չգա: Դրանք հետ գալու իրավունք չունեն, իրանք մեր համար մեռած են, Քոչարյան կլինի, Սերժ կլինի, ով ուզումա լինի: Իրանց վերադարձ չկա»: Տղամարդ . «Շատ ճիշտա արել, մի քիչ ուշացումով, բայց շատ շնորհակալ ենք, որ դրանց դեմ էդպես պիտի պայքարենք, ուրիշ տարբերակ չկա: Փաշինյանի կողմնակիցները լրիվ ճշմարիտ մարդիկ են, իսկ մնացած կողմնակիցները կամ փողատերներն են, կամ թալանչիներն են, կամ հարուստներն են, ովքեր իրենց քրտինքով չեն աշխատել էդ ամեն ինչը: Դրա համար վախենում են, որ էսօր Փաշինյանը թավիշա իրենց չի կպնի, բայց հասկացավ, որտեղիցա նրանց միլիոն դոլար, եթե թալան չկա, ամբողջ կյանք աշխատել եմ հազար դոլար չեմ կարողացել հավաքել, իսկ իրանք պալատներ են սարքել: Իրանք էդ պալատներից են վախենում»: Կին . «Առաջինը դա պետքա անել, շատ շտապ, որ էս երկիրը մի կերպ խաղաղվի, ժողովուրդը հանգստանա, շունչ քաշի, կարողանա քնի գիշերը: Ահավորա, դրանց ներել չի կարելի, ամբողջ երկիրը քաոսի են վերածել:Դրանց ավելի շուտ պիտի մաքրեին, իրենք իրավունք չունեին դուրս մնալու, որ էսքան բանը սարքեին էս ժողովրդի գլխին»: Տղամարդ . «Նիկոլին մենք էլ չենք սիրում, որովհետև նա իրա խոսքի տերը չեղավ, ինքը էդ գողերին թալանչիներին չլիկվիդացրեց: Հիմա հարց կտամ, երբ պիտի մեր հայերի քոքը կտրես մինչև վերջ, ինքը եկավ դառավ միլիարդատեր:Անցածով ընտրություններին փող չեն տվել, չեն բաժանել, մենք առել ենք էդ փողը, մեզ ճիշտ են արել, որ կզացրած են պահել, Նիկոլը եկավ մի քիչ աչքերս բացվեց»: Աղջիկ . «Միանշանակ վաղուց պիտի դա արվեր, ճիշտ է ժողովրդավարություն արեց, թավիշ արեց, բայց շատերը չհասկացան նրա մեծահոգությունը ու իրականում շարունակեցին են առաքելությամբ ու այն մեթոդներով աշխատել, որոնք իրենք իրենց նախկիններից որդեգրել էին ու հիմա կարծում եմ, եթե մենք տանք էդ պողպատե մանդատը՝ էս անգամ մենք հուսախաբ չենք լինի:Կադրեր կան որոնք նրանք մեր տված հարկերով վարձատրվում են, բայց արդյունքում ոչինչ չեն անում, հանրօգուտ, պետության համար ոչինչ չեն անում, շարունակում են աշխատել այն սկզբունքներով, որով աշխատել են մինչ 2018 թվականը, մինչ հեղափոխությունը»: 30 տարի նախկին իշխանությունների՝ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների ագրեսիվ քաղաքականության զոհը դարձած Հայաստանի քաղաքացիների միակ ցանկությունը այսօր խաղաղությունն է: Որովհետև լավ են գիտակցում, որ նրանց կրկին իշխանության գալուց հետո ոչինչ չի փոխվի իրենց կյանքում, ընդհակառակը՝ իրենք կապրեն ավելի նվաստացած ու վատ պայմաններում, երկիրն էլ կհասցվի վերջնական կործանման:

Create Account



Log In Your Account