Jun 10 2021 18:08
Banovsha Shahaliyeva
Views: 202
Միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անփոփոխ աջակցությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները հարգելը, հանդիսանում են բարեկամական հարաբերությունների հիմքը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բոսնիայի և Հերցեգովինայի խորհրդարանական վեհաժողովի ժողովուրդների պալատի խոսնակ Բաքիր Իզեթբեգովիչի հետ հանդիպման ժամանակ նման խոսքերով է բնութագրել՝ Բաքվի և Սարաևոյի հարաբերությունները: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին վերջին լարվածությունը: Խոսնակը ափսոսանքով նշել է Աղդամ քաղաքում ավերածությունների մասշտաբները, որը նա այցելել էր նախօրեին: Բացի այդ, Բաքիր Իզեթբեգովիչը՝ Բաքվի և Սարաևոյի միջև մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ: Փորձագետների կարծիքով, երկրների համագործակցությունը դրականորեն է ազդում երկու պետությունների տնտեսությունների վրա, մասնավորապես` 2012 թվականից վերացվել է կրկնակի հարկումը, իսկ 2020 թվականին Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: «Պետք է նշել, որ այդ հարաբերությունները զարգանում են տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են ագրոարդյունաբերական համալիրը, զբոսաշրջությունը, դեղագործությունը և արդյունաբերությունը: 00:31 00:38 Աջակցություն է ցուցաբերվել՝ Շահ Դենիզ-2 գազատարի կառուցման մեջ ներդրումներ կատարելու հարցում՝ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու հետ կապված: 00:49 00:17 Անհրաժեշտ է նշել, որ արտաքին առևտրի պալատը և «Ազպրոմոն» կարևոր պայմանագրեր են կնքում»,-ասել է Ադրբեջանի զբոսաշրջության և մենեջմենտի համալսարանի մարկետինգի ամբիոնի ղեկավար Էլմիրա Գոջաևան:

Create Account



Log In Your Account