Jun 15 2021 12:17
Banovsha Shahaliyeva
Views: 198
Ֆիզուլիում հաջողությամբ շարունակվում է միջազգային օդանավակայանի շինարարությունը: Օդանավակայանային համալիրը կարող է ամբողջությամբ շահագործման հանձնվել մինչև 2021 թվականի ավարտը: Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացվել է՝ օկուպացիայից ազատագրված Ֆիզուլիի շրջան ուղևորության ժամանակ: Պետության ղեկավարը ծանոթացել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, որի շինարարությունը սկսվել է այս տարվա հունվարին: Թռիչքուղու երկարությունը կլինի 3000 մ, լայնությունը՝ 60 մետր: Վայրէջքները նախատեսված են երկու կողմերում: Ծրագրի համաձայն՝ Ֆիզուլիի օդանավակայանում առաջին փորձնական թռիչքը տեղի կունենա արդեն այս աշնան սկզբին՝ սեպտեմբերի 5-ին: Նշվում է, որ համալիրի 60 հազար քառակուսի մետր մակերեսով կառամատույցի վրա կկարողանա տեղավորել «A-320» տիպի մոտ 8 ինքնաթիռ: Բացի այդ, այստեղ նախատեսվում է ստեղծել ավտոկայանատեղի 170 մեքենայի համար: Օդանավակայանն ինքնին միանալու է Ֆիզուլի տանող ճանապարհին և Շուշա տանող Հաղթանակի ճանապարհին: Ֆիզուլիի օդանավակայանը երեք օդանավակայաններից առաջինն է, որոնց կառուցումը նախատեսվում է Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում: Զանգիլանում և Լաչինում շինարարական աշխատանքներն արդեն բուռն ընթացքի մեջ են: Նախագահը և առաջին տիկինը այցելել են նաև՝ Ֆիզուլիի շրջանի Աշագը Քյոնդելենչայ ջրամբար, որտեղ նրանք տեղեկացվել են ջրամբարի տեխնիկական ցուցանիշների մասին: 9,5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրի աղբյուրը թույլ է տվել ոռոգել 62 հազար հեկտար հողատարածքներ: 1993 թվականին Ֆիզուլիի շրջանի օկուպացումից հետո, անհնար դարձավ ադրբեջանական կողմից ջրամբարի շահագործումը: «Այս ջրամբարը կառուցվել է 1980-ական թվականների սկզբին՝ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի հանձնարարությամբ ու նախաձեռնությամբ: Հիմնական նպատակն էր զարգացնել գյուղատնտեսությունը Ֆիզուլիի շրջանում, այս ջրամբարից ոռոգվում էին հազարավոր հեկտար հողեր: Հայրենական պատերազմից հետո մենք վերահսկողություն հաստատեցինք Սուգովուշանի և Քյոնդելենչայի ջրամբարների վրա»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարի խոսքով՝ պատրաստվում է ազատագրված բոլոր հողերի ջրի աղբյուրների քարտեզը: Նոր ջրանցքներ կառուցելու և հները վերականգնելու նպատակով, ջրի ռացիոնալ օգտագործման համար՝ արդեն միջոցներ են հատկացվել, տրվել են համապատասխան հանձնարարականներ և մեկնրակել է լայնածավալ ծրագրի իրագործումը: «Սարսանգի, Սուգովուշանի ջրամբարները թշնամու ձեռքում էին, դրա համար էլ 100 հազար հեկտար հող մնացել էր առանց ջրի, մի քանի շրջաններում հարյուրավոր սուբարտեզյան հորեր են հորատվել` ջրամատակարարումը բարելավելու համար: Աղդամի, Թերթերի, Բարդայի, Եվլախի, Գերանբոյի և մյուս շրջանների տարածքները զրկվել էին Թերթերչայի ջրից: Հայրենական պատերազմից հետո, Սուգովուշանի ջրամբարից սկսվեց ջուր մատակարարվել ավելի քան 30 հազար հեկտար մակերեսով հողեր»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Այնուհետև նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհի և «Հաղթանակի ճանապարհի» վրա կատարված աշխատանքներին: Ազատագրված հողեր ուղևորության շրջանակներում՝ պետության ղեկավարը մասնակցել է նաև՝ 110/35/10 կիլովոլտ հզորությամբ «Ֆիզուլի» նոր ենթակայանի բացմանը: Նոր օդանավակայանից և Շուշայի ճանապարհից ոչ հեռու տեղակայված այս ենթակայանը, էլեկտրաէներգիայով կապահովի բոլոր ենթակառուցվածքը, որը կկառուցվի Ֆիզուլի քաղաքում և հարակից գյուղերում, ներառյալ բուն օդանավակայանը: Պետության ղեկավարը գործի է դրել «Ֆիզուլի» ենթակայանը: Ենթակայանի աշխատանքը իրական ժամանակում վերահսկելու և SCADA համակարգին ցուցիչներ ուղարկելու համար ստեղծվել է՝ տեղական դիսպետչերական միկրո-SCADA կառավարման համակարգ: Այնուհետև, պետության ղեկավարը հեռակառավարվող SCADA դիսպետչերական համակարգի միջոցով գործի է գցել վերակառուցված Շուքյուրբեյլի ենթակայանը: Միևնույն ժամանակ, Շուքյուրբեյլի ենթակայանից անց է կացվում 110 կիլովոլտ բարձրավոլտ էլեկտրական բաշխման երկկողմանի գիծ դեպի՝ Ջաբրայիլի, Գուբադլիի և Զանգիլանի շրջաններում կառուցված 110/35/10 կիլովոլտ հզորությամբ նոր ենթակայաններ: Դրանից հետո նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է՝ Խոջավենդի շրջանով անցնող, Հաղթանակի ճանապարհի հատվածում կառուցվող կամրջի վրա կատարված աշխատանքներին: Այնուհետև, պետության ղեկավարը կատարել է թունելի հիմնարկեքը, որը պետք է կառուցվի՝ Դաշալթը գյուղի տարածքով անցնող՝ Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի հատվածում:

Create Account



Log In Your Account