Jun 16 2021 10:33
Banovsha Shahaliyeva
Views: 152
Շարունակվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը Ադրբեջան: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Նախագահին և նրա տիկնոջը՝ Էմինե Էրդողանին դիմավորել է Ֆիզուլիի շրջանում: Երկու նախագահները Ֆիզուլիից միասին մեկնել են Շուշա քաղաք, որտեղ կայացել է Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետև կայացել է երկկողմանի բանակցություններ, որի արդյունքներով երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր է ստորագրվել: Այսօր՝ հունիսի 16-ին Թուրքիայի ղեկավարը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում: Իսկ երեկոյան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դիտելու են՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Բաքվում կայանալիք Ուելսի հավաքականի հետ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումը:

Create Account



Log In Your Account