Jun 17 2021 14:20
Banovsha Shahaliyeva
Views: 181
Մոտենում է Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը: Ընտրություններին մասնակցող 16 ընդդիմադիր ուժերը կենաց ու մահու պայքար են տանում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ հունիսի 20-ին Հայաստանի համար կավարտվեն թավշյա օրերը, և կգան «պողպատե» մանդատի ժամանակները: Ընտրությունները իշխանությունների և ընդդիմության միջև վերածվել են փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում կուսակցությունը նույնպես մասնակցում է խորհրդարանական ընտրություններին. «Իսկապես աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյանքներ չեն եղել: Սա դեռ ծաղիկներն են: Հնարավոր է ավելի սուր բախումներ:Այն ինչ տեղի ունեցավ, երբ մենք չօգտագործեցինք մեր 90-ականների շանսը գնալու փոխզիջումային լուծման և չունենալ այս պարտությունը, որ այսօր ունեցանք: Իրենք էին այո գլխավորում էդ ճամբարը:Երեք սերունդ դաստիարակեցին այս 30 տարվա ընթացքում: Ֆիդայինների, հայ դատականների, ոչ մի թիզայինների սերունդ: Եվ հենց այդ ակադեմիկոսների, պրոֆեսորների շնորհիվ: Մենք հասկանում էինք, որ դա պահել հնարավոր չի հավերժ: 30 տարի պատրաստվեցին և իրենց հարցերը լուծեցին: Ամենահարմար պահը 94 թվականն էր: Ղարաբաղի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի»: Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հադրութ և Շուշա քաղաքների վերադարձնելու մասին հայտարարությանը: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ դա վտանգավոր է և կարող է փորձանք բերել իրենց գլխին։ «Շատ վտանգավոր հայտարարություն է, կարող է փորձանք բերել մեր գլխին: Հիմա այնտեղ ադրբեջանական զորքեր են, դա հնարավոր է միայն պատերազմով, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Ո՞վ է ստիպելու Ադրբեջանին՝ թողնել-գնալ այնտեղից։ Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Մասամբ մնացել է ռուսական խաղաղապահների ձեռքում, մասամբ: Սա է աշխարհի օրենքը։ Ստիպելու են մեզ համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Մեզնից կախված չէ այլեւս, վերջացավ»,- ասել է Տեր-Պետրոսյանը»։ Խոսելով ընդդիմադիրների հայտարարություններին, թե կգան իշխանության, տնտեսությունը կզարգացնեն, բանակը կդարձնեն պրոֆեսիոնալ և կհզորացնեն, կառնեն արդիական նոր զենք ու կգնան Շուշա քաղաքը հետ կբերեն, երբ որ 4 տարի հետը ռուսները կլքեն Ղարաբաղը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ նման բաներ ասողները այսքան փորձանքներից հետո խելքի չեն գալիս: Հայաստանի առաջին նախագահը խոսել է նաև այն մասին, թե Ֆրանսիան ու Արևմուտքը կօգնեն իրենց Ղարաբաղի հարցում: «Այսինքն ինչ է նշանակում՝ էդ փորձանքներից հետո էլի խելքի չեն գալու: Ինչքան կարելիյա, կընգնենք:Սա նորից մեր էդ պատրանքային, դոգմատիկ, ցանկալին իրականության տեղ ընդունող էդ մեր ցածրորակ քաղաքական մտածողություն էլ չեմ ասի: Դրանից ոչ մի լավ բան չսպասեք, ոչ մի լավ բան: Բայց ընթացքը պետք է լինի գալ ինչ-որ համաձայնության և Ալիևի և Թուրքիայի հետ: Հավերժ թշնամիներ չեն կարող լինել երկու հարևանները: Սա կամ պիտի լինի, կամ մեր պետությունը ապագա չունի: Սա ցնորք է, զառանցանք է, հայհոյանք չի: Թող ուշքի գան վերջապես, նրանք են գրգռում, կրակի վրա յուղ լցնում»: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ Լևոն Տեր Պետրոսյանը նշել է, սուտ է ընդդիմադիրների հայտարարությունը, թե ընտրություններին 2,5 միլլիոնից ավել քաղաքացի կմասնակցի, քանզի պատերազմից հետո Հայաստանից բազմաթիվ մարդիկ են մեկնել Ռուսաստան և երկիրն աստիճանաբար դատարկվում է. «Գիտեք որքան ինչքան է ընտրացուցակներում ընդգրկված՝ 2,5 միլլիոնից ավելի շատ մարդ: Երբ որ էս վերջին 3-4 ամսում 70 հազար մարդ է մեկնել Հայաստանից: Հասկանում եք ինչ է կատարվում, դատարկվելու է էս երկիրը, մարդ չի մնալու էս երկրում»: Հետպատերազմյան Հայաստանում կյանքը գնալով վատանում է: Մարդիկ ապագա չեն տեսնում հարազատ երկրում, որտեղ աղքատություն, գործազրկություն է տիրում: Եվ եթե ինչպես Լեվոր Տեր-Պետրոսյանն է ասում՝ այս ընտրությունները խայտառակ լինեն, հետընտրական պրոցեսներ էլ տեղի ունենան և իշխանության գան նախկին իշխանությունները, ապա քաղաքացիները զանգվածաբար կլքեն երկիրը՝ Հայաստանը ամբողջովին կդատարկվի:

Create Account



Log In Your Account