Jun 21 2021 10:58
Banovsha Shahaliyeva
Views: 142
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հուսով է, որ ընտրություններից հետո ձևավորվելիք Հայաստանի նոր կառավարությունը դասեր կքաղի անցյալի սխալներից: Այս մասին նախարարն ասել է՝ Անթալիայում Դիվանագիտականֆորումի ավարտի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում կայունություն ապահովելու համար. «Երկար տարիներ Հայաստանը սխալ քաղաքականություն է վարելով ինքնամեկուսացվել է և զարգացման տեսանկյունից հետ է մնացել Հարավային Կովկասի մյուս երկրներից, սակայն դրա համար ինքն է մեղավոր: Երևանը պետք է հրաժարվի թշնամական վերաբերմունքից և մտածի տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին», -նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Create Account



Log In Your Account