Jun 22 2021 11:00
Banovsha Shahaliyeva
Views: 241
Բաքուն և Իսլամաբադը ամրապնդում են երկկողմ կապերը: Պակիստանը այն եզակի երկրներից է, որը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն և դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում նրա հետ` Երևանի վարած օկուպացիոն քաղաքականության պատճառով: Սա երկու երկրների եղբայրական հարաբերությունների ևս մեկ ապացույց է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Գամար Ջավեդ Բաջվայի հետ հանդիպման ժամանակ: Իլհամ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը երախտապարտ է Պակիստանին Երկրորդ ղարաբաղյան պատերազմում երկրին ցուցաբերած քաղաքական աջակցության համար: «Պատերազմի առաջին օրերից ձեր երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահը և վարչապետը իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին Ադրբեջանին՝ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործում: Սա մեր համագործակցության շատ կարևոր բաղադրիչն է: Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և հասարակական գործիչները մեզ սատարեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, որի արդյունքում հայկական բանակը լիովին ջախջախվեց, և վերականգնվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը ռազմական և պաշտպանական ոլորտներում, գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: «Ինչպես գիտեք, մենք գնում ենք ձեր պաշտպանական նշանակության արտադրանքը, ինչը ամրապնդում է մեր ռազմական ներուժը: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք պետք է ընդլայնել մեր ռազմական համագործակցությունը և կազմակերպել համատեղ զորավարժություններ: Վստահ եմ, որ ձեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ կքննարկվեն այս և շատ այլ հարցեր»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Իր հերթին, Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարը հատուկ ընդգծել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները: «Թուրքիան Ադրբեջանի հետ մեր ընդհանուր գործընկերներից է: Ինչպես դուք եք ասում՝ «մեկ ազգ, երկու պետություն»: Երեք երկրների միջև առկա սերտ կապերը լայն հնարավորություններ են բացում եռակողմ համագործակցության համար»,-ասել է Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար Ջավեդ Բաջվային:

Create Account



Log In Your Account