Jun 29 2021 11:10
Banovsha Shahaliyeva
Views: 173
Մենք հաղթեցինք Հայաստանին ոչ միայն ռազմի դաշտում, այլև բոլոր բնագավառներում: Նախագահ Իլհամ Ալիևի հեռատես քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվեց տարածաշրջանի առավել աննախանձելի դիրքում: Հայաստանի վիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, քանի որ ներկայումս տարածաշրջանի ոչ մի երկիր հետաքրքրված չէ նրա հետ տնտեսական համագործակցությամբ: Այս մասին CBC.Az-ին ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Վուգար Իսկանդերովը: Պատգամավորը նշել է, որ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Զինված ուժերի օրվա առթիվ ադրբեջանական բանակի մի խումբ ղեկավարների ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ շատ կարևոր ուղերձներ է հղել: Նրա խոսքով, Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարող է ապրել ու զարգանալ միայն Ադրբեջանի թելադրանքի ներքո, իսկ սադրանքներով ոչնչի չի հասնի:

Create Account



Log In Your Account