Jul 05 2021 13:51
Banovsha Shahaliyeva
Views: 156
Հայաստանի բնակիչները խեղդվում են բազմաթիվ խնդիրների՝ գործազրկության, աղքատության մեջ: Ծանր ու աղետալի վիճակ է տիրում հատկապես երկրի մարզերում ու գյուղերում: Այդ գյուղերի թվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղը, որտեղ երկար ժամանակ է, ինչ ջուր չկա: Մարդիկ բողոքում են, որ ջրի բացակայության պատճառով իրենց ողջ բերքը չորացել է. Տղամարդ . «Տաս առվի ջուրա գալիս: Հիմա բոլորը պիտի հավաքեմ, որ գործ անեմ, ջուր չկա, գժվելա, չի գալիս դաշտ: Սաղ որ հելնում կչիվ ենք անում իրար հետ, ջուր չկա, ջրի պահանջարկը լիքնա, բայց ջուր չեն տալիս: Մարդիկ բրախում գնում են այստեղից, գժվելա, չի գալիս դաշտ:Իմ բալեքով կանգնած աշխատում ապրում եմ, գիշեր ցերեկ կռիվ եմ տանում ըստեղ: Ջուր տվեք, որ համար առաջին խնդիրնա Հայաստանի: Ջրի հարցը լուծի, ոչ մի բան պետք չի մեզ: Ջուր ենք ուզում ապահովեք»: Ակնալճի բնակիչների խոսքով կառավարությունը չի հետաքրքրվում իրենց հարցերով, չի լուծում իրենց խնդիրները: Վիճակը պատերազմից էլ վատ է և եթե այդպես շարունակվի իրենց երեխաները սոված կմնան: Տղամարդ . «Մտածում են, որ ջուր չելավ ինչ ենք անելու, պատերազմից էլ բեթարա: Ինչ պատերազմ, էլ պատերազմ լինումա ուրիշ ձևի, հլա ջուր մի խմի մի օր, դու կապրես: Էլ համաձայն ենք էս քարի, քռի մեջ մնանք ապրենք, մշակենք, կարամ գնամ Եվրոպա, սաղ հարազատներս այնտեղ են, սաղ ապրում են, ես մնացել եմ, ինչ անեմ, ես էլ գնամ արա: Էն ջահելը գիշեր ցերեկ կանգնածա, 11 տարեկան երեխայա դաշտից չի գնում, օձերի, կարիճների հետ կռիվա տանում»: Գյուղացիների խոսքով ամեն տարի նույն վիճակն է: Տարիներ առաջ այդ դաշտերում ծիրանի ծառեր են եղել, ողջ տարածքը կանաչապատված է եղել: Սակայն այժմ անապատի է վերածվել. «Ամեն տարի էլ նույն վիճակնա: Ըստեղ առաջ ծիրանի դաշտեր են եղել, այ սենց կանաչ է եղել, ինչ վիճակա հիմի նայի, անապատա, ուխտ ենք բերելու պահելու վաղը: Սաղս գիտենք, ամբողջ Հայաստանը գիտի, որ ջրի լուրջ խնդիր ունենք: Նայեք մարդիկ վարել են, որ բերք ցանեն չեն կարողացել ջրի պատճառով: Ջրի պատճառով սաղիս հողերը նույն վիճակի մեջա: Նայում եմ լացս գալիսա, ինչ»: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մնացին ետևում, սակայն երկրի քաղաքացիների հոգսերը չեն թեթևանում: Ամեն ինչից հոգնած ու հուսահատված մարդիկ բողոքում են, որ եթե այդպես շարունակվի իրենք էլ փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար կբռնեն արտագաղթի ճանապարհը:

Create Account



Log In Your Account