Jul 05 2021 14:06
Banovsha Shahaliyeva
Views: 166
Ականապատ դաշտերի լրացուցիչ քարտեզների տրամադրումը Ադրբեջանին՝ շատ լուրջ քայլ է ականազերծման և Ադրբեջանի ազատագրված տարածքները լիարժեք վերականգնման պատրաստելու ուղղությամբ: Այս մասին ասել է՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը: Նրա խոսքով, հայկական կողմի հենց այդպիսի քայլերը անհրաժեշտ են, որպեսզի սկսեն լիովին վերականգնել այն տարածքները, որոնք երկար ժամանակ գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ. «Այս տարածքները հիմա դժվար է վերականգնել, որովհետև քարտեզների բացակայությունը և մեծ քանակությամբ տեղադրված ականները, անկասկած, դանդաղեցնում են այս գործընթացը և պահանջում են լրացուցիչ ռեսուրսներ: Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը Բաքվին՝ հնարավորություն և հիմք է տալիս շարունակելու կառուցողական քայլերը Հայաստանի նկատմամբ և, ընդհանուր առմամբ, ապավինել՝ Զանգեզուրի միջանցքի, տրանսպորտային ուղիների հարցում հայկական կողմի պատրաստակամությանը, ինչպես նաև ստեղծում է դրական մթնոլորտ սահմանների սահմանազատման գործընթացի համար:

Create Account



Log In Your Account