Jul 07 2021 11:46
Banovsha Shahaliyeva
Views: 146
Աղդամում 85 պահպանվող բնական հուշարձաններից 82-ը ոչնչացվել է օկուպացիայի ժամանակ Օկուպացիայից ազատագրված տարածքներում կար 152 ծառ, որոնք Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների Խորհրդի 1982 թվականի մարտի 26-ի հրամանագրով ներառվել էին հատուկ պահպանվող բնական հուշարձանների ցանկում: Այս մասին հայտարարել է՝ Բնապահպանության և բնական պաշարների նախարարության բաժնի ղեկավար Մեհման Նաբիևը: Նրա խոաքով, այդ ծառերի ցանկում ներառված են արևելյան սոսին, երկաթածառը, կաղնին, մաստիկի ծառը և այլն. «Այս ծառերը 1400-1600 տարեկան էին: Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգիլանի, Գուբադլիի, Խոջավենդի և Աղդամի շրջանների տարածքներում իրականացված դիտարկման ընթացքում ստուգում է անցկացվել այն ազատագրված տարածքներում, որտեղ գտնվում է 152 ծառերից 139-ը: Մոնիտորինգի արդյունքների համաձայն, այդ ծառերից 123-ն արդեն ոչնչացվել, այրվել և հատվել են: Հազարամյա այս ծառերի տրամագիծը հասնում էր 6 մետրի, բարձրությունը՝ 40-50 մետրի: Աղդամի շրջանի տարածքում կար 85 այդպիսի արևելյան սոսի: Դիտարկման արդյունքում պարզվել է, որ այդ ծառերից 82-ը հատվել և ոչնչացվել են»:

Create Account



Log In Your Account