Jul 07 2021 14:19
Banovsha Shahaliyeva
Views: 168
Հայաստանում տիրող հետպատերազմյան ծանր ու աղետալի վիճակը քաղաքացիներին ստիպում է լքել երկիրը: Մարդիկ այլևս ապագա չեն տեսնում երկրում, որտեղ ապրանքների գները թանկացել ու հասել են տիեզերական մակարդակի, որտեղ մեկը մյուսի հետևից փակվում են աշխատատեղերը և մարդիկ կորցնում են փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու հնարավուրությունից, որտեղ մարդիկ խեղդվում են սովի ու աղքատության ճիրաններում: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել ավելի քան 55 հազար մարդ՝ Ազատության հետ զրույցում ասել է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «2020 թվականի ամբողջ ընթացքում մեր աշխատանքային միգրացիայի պոտենցիալը, որն ավանդաբար յուրաքանչյուր տարի ուղղվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, 20 թվականի ոչ մի տեղ չէր գնացել և 21 թվականին այդ հնարավորության բացման հետ զուգահեռ ակնհայտորեն այդ խոսքն ուղղվեց դեպի Ռուսաստանի Դաշնության»: Թե այս տարվա առաջին եռամսյակում քանի հայաստանի քաղաքացի է մուտք գործել Ռուսաստան՝ ասված է Ռուսաստանի վիճակագրությունում: Պարզվում է Հայաստանի հեռացածների մեծ մասը մեկնել է Ռուսաստան։ Ընդհանուր առմամբ 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 127 հազար մարդ։ «72 տոկոսը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ռուսաստանի Դաշնություն մեկնած այդ 72 տոկոսի 82 տոկոսը նշել է որպես մուտքի նպատակ Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքը, դա կազմում է շուրջ 60-70 հազարի կտրվածք»: Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ այս թվերի վերաբերյալ մասնագետները դեռ պետք է վերլուծություններ անեն, բայց մինչ այդ, առաջին հայացքից ակնհայտ է, որ 2020-ին աշխատելու նպատակով երկրից մեկնելու հնարավորություն չունեցած մարդիկ օդային սահմանների բացվելուն պես գնացել են։ Այնուամենայնիվ, այս տարվա առաջին եռամսյակում ժամանածների և մեկնածների բացասական տարբերությունը 5 անգամ ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածից։ «Մեր հաշվարկների պատմության ընթացքում դրական տարբերություն մուտքերի և ելքերի եղել է մեկ էլ 2004-2006 թվականներին»: Ըստ Արմեն Ղազարյանի՝ 2020 թվականից հետաձգված ուղևորություններից ու աշխատանքային միգրացիայից բացի, 2021-ին սահմանների՝ բացվելուց հետո ակտիվացած մեկնումների պատճառներից է նաև պատերազմից հետո առաջացած սոցիալ-հոգեբանական վիճակը։ «Հիմա այդ հետազոտությունը կլինի, արդեն մենք կտեսնենք քովիդի և պատերազմի ազդեցությունը մարդկանց միգրացիոն վարքի վրա»: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ասել է, որ միգրացիայի վրա չի կարող ազդեցություն չունենալ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Եվ մինչ մասնագետները դեռ պատրաստվում են ուսումնասիրել աղետալի 2020 թվականի ազդեցությունը հանրության տրամադրության, Հայաստանից արտագաղթելու կամ երկրում մնալու որոշումների վրա, վիճակագիրներն անցյալ տարվա բացասական ազդեցություններից մեկն արդեն արձանագրել են։ 2020-ին Հայաստանում բնական աճը, որը մահացածների ու ծնվածների տարբերությունն է, ընդամենը 1100 էր՝ պայմանավորված պատերազմով և քովիդով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ղարաբաղյան պատերազմից հետը երկրից մեկնել է մոտ 90 հազար քաղաքացի: Արտագաղթի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 1992-1994 թթ–ին։ Անցած 30 տարիների ընթացքում արտագաղթի ընդհանուր ծավալը կազմել է 1.6-1.7 մլն, բնակչության կարելի է ասել 30 տոկոսը: Նրանցից 1.1-1.2 մլն–ն արտագաղթել են Ռուսաստան, շուրջ 150 000–ը` ԱՄՆ, 120-150 000–ը` Եվրոպա, մնացածը` ԱՊՀ տարբեր երկրներ ու աշխարհի այլ հեռու–մոտիկ երկրներ` հեռավոր Զելանդիայից մինչև Իսրայել և այլն: Եվ եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը ամբողջովին կդատարկվի:

Create Account



Log In Your Account