Jul 12 2021 16:13
Banovsha Shahaliyeva
Views: 247
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Պետությունների ղեկավարները, քննարկելով տաջիկա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների արդիական տեսակետները, հատկապես կողմերի առևտրատնտեսական կապերը, նշել են՝ վերջին տարիներին դրանց զարգացման դրական դինամիկան: Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել՝ Աֆղանստանում առկա ռազմաքաղաքական իրավիճակին: Այս կապակցությամբ Էմոմալի Ռահմոնը, մանրամասն տեղեկացնելով Ադրբեջանի նախագահին Տաջիկստանի հետ սահմանակից Աֆղանստանի նահանգներում ստեղծվող տագնապալի իրավիճակի մասին, իր լուրջ մտահոգությունն է հայտնել ԱՊՀ հարավային սահմաններում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Էմոմալի Ռահմոնը Իլհամ Ալիևին հրավիրել է պաշտոնական այց կատարելու Տաջիկստան՝ իր համար հարմար պահի: Ադրբեջանի նախագահը շնորհակալությամբ ընդունել է հրավերը:

Create Account



Log In Your Account