Jul 13 2021 16:38
Banovsha Shahaliyeva
Views: 162
Հայաստանում ետևում մնացին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով հաղթեց «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ստանալով քվեների 53.91 տոկոսը: Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքն դիմել են Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ին: Armdaily-ին հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու քաղաքացիների կարծիքը ընտրությունների և արդյոք քաղաքացիները հետևում են սահմանադրական դատարանի նիստետերին. Տղամարդ ,«Միայն ես շատ անհանգիստ եմ, որ չեն վերջացնում այս հարցը: Թող հանգստանա երկիրը, խաղաղվի, նորից ուզում են շարունակեն էս ամեն ինչը: Շատ վատա, անհանգիստ եմ»: Կին . «Առանձնապես գոհացած չեմ աշխատանքներով: Ինչ կարծիք ունի, ամեն ինչը ոնց տապալվել է էդ էլա տապալվելու, ինչա եղել որ: Ստեղծված իրավիճակի հետ կապված այն կասեմ, որ պետք է բոլորը հայտարարի գան և որոշումը և միասնաբար կայացնեն, ֆրակցիաներ շատ չլինեն, որովհետև բազմակուսակցություն երկիրը արդեն իսկ պառակտման հիմքա հանդիսանում: Լավ կլինի, որ ընդհանուր հայտարարի գան ոչ բանավիճային, այլ մեկը մյուսին զիջելու հիման վրա»: 44 օրյա ղարաբաղյան պատերազմը կոտրեց Հայաստանի քաղաքացիների ողնաշարը և երկար ժամանակ է հարկավոր նրանց ոտքի կանգնելու համար: Սակայն դեռ պատերազմից ու համաճարակից առաջ էլ հազարավոր մարդիկ հազիվ էին քարշ տալիս իրենց խղճուկ գոյությունը, ինչը ստիպում էր նրանց զանգվածաբար լքել երկիրը և աշխատանք գտնել Ռուսաստանում, այլ երկրներում փող վաստակելու ու ընտանիքի հոգսերը հոգալու համար: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ արտագաղթի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է նախկին ղեկավարների՝ ղարաբաղյան հանցավոր կլանի իշխանության տարիներին, ովքեր մտածել են միայն անձնական շահերի, իշխանությունից որքան հնարավոր է երկար կառչելու, երկիրն ու ժողովրդին կողոպտելու ու թալանելու մասին: Սովի ու աղքատության ճիրաններում խեղդվող մարդիկ էլ միակ ելքը տեսել են երկրից փախչելու մեջ: Եվ այսօր Հայաստանում մնացած մարդկանց լավ ապրելու և երկիրը զարգացնելու համար կա մեկ նախապայման՝ բարելավել հարաբերությունները հարևան երկրների՝ առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կայունություն ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում և հրաժարվել նացիստական քաղաքականությունից ու ռևանշիզմից:

Create Account



Log In Your Account