Jul 14 2021 16:52
Banovsha Shahaliyeva
Views: 168
Հայաստանը վերածվել է անհույս ու անհեռանկար երկրի: Մարդիկ խեղդվում են բազմաթիվ խնդիրների՝ գործազրկության, աղքատության մեջ: Աղետալի վիճակ է տիրում երկրի մարզերում ու գյուղերում: Երկար ժամանակ է, ինչ այստեղ ջուր չկա, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում կերակուր պատրաստել, ոռոգել իրենց հողերը: Տղամարդ .«Հիմա պետքե սա բավականին միջին չափսի լինի, բավականին մեծության, սա չի էլ կարում մեծացնել եթե սենց շարունակվի: Հողը չորացելա, խայտառակ վիճակա սա, էս բոլորը գալիսա անտերությունից: Նիկոլ Փաշինյան նորմալ ենթականեր ընդունի, էս ինչա, խելացի մարդկանց, երկիրը թող էս վիճակից հանի, էս ինչա կատարվում: Սուտ ասելով, խաբելով որտեղ հասնենք: Նայում էս դաշտին մարդու լացա գալիս: Լրիվ հիվանդ բույսեր են, ջուր չլինելու պատճառով: Ամեն ինչ արվածա, բայց ջուր չկա»: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մնացին ետևում, սակայն երկրի քաղաքացիների հոգսերը չեն թեթևանում, նրանք շարունակում են խեղդվել կուտակված խնդիրների մեջ: Ամեն ինչից հոգնած ու հուսահատված մարդիկ բողոքում են, որ եթե այդպես շարունակվի իրենք էլ հազարավոր մարդկանց նման, ովքեր փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար մեկնել են Հայաստանից՝ կբռնեն արտագաղթի ճանապարհը: Տղամարդ . «Տիրություն արելա, բերելա, ծախսն արելա բայց ջրի խնդրով լռվելա:Ջրային տնտեսությունների վրա ոչ մի աշխատանք չի կատարվում: Նոր հորեր չեն փորում, Արազից ջուր չեն կարողանում վերցնեն, շատ վտանգավոր վիճակա, սենց որ գնաց անապատածում կլինի և երևի մեն կքոչենք ըստեղից: Եթե ջրենք մի 50-60 տոկոսով եկամուտ կլինի, հույս չկա, որ ջուր կլինի, բացարձակ: Սա մեր ամբողջ տարվա եկամուտը պետք է լիներ սա: Ոչ մի հույս էլ չկա»: Հետպատերազմյան Հայաստանում վիճակը գնալով վատանում է: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում՝ ոչ արդյունաբերությունում, ոչ գյուղատնտեսությունում, ոչ էլ տնտեսությունում: Ըստ մասնագետների՝ երկիրն այսօր կանգնած է տնտեսական կոլապսի առաջ: Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո երկրին իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Երկրի բնակիչներն անդադար ահազանգում են, որ եթե այդպես շարունակվի կլքեն Հայաստանը:

Create Account



Log In Your Account