Jul 15 2021 12:56
Banovsha Shahaliyeva
Views: 227
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր լինի: Այս մասին Բաքվի Բինագադիի շրջանի Խոջասան ավանում շեհիդների ընտանիքների և պատերազմի հաշմանդամների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այսինքն՝ մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը: Սակայն Հայաստանի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք չկա դրան: Ոչ պաշտոնական ուղիներով մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ՝ դա շատ մեծ սխալ կլինի: Ճիշտ այնպես, ինչպես հայկական կողմը մեծ սխալներ թույլ տվեց, ռազմական հանցագործություններ կատարեց պատերազմի նախօրեին և պատերազմի ժամանակ: Սա կարող է լինել հերթական մեծ սխալ: Քանի որ մեր առաջարկը հիմնված է նոր իրական իրավիճակի վրա: Մենք կարծում ենք, որ հարցը լուծված է. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր: Պետք է լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների ճանաչում և սահմանազատման ուղղությամբ աշխատանքների մեկնարկ տրվի: Պետք է ասեմ նաև, որ միջազգային կազմակերպությունները այժմ նույնպես դրականորեն են արձագանքում սահմանազատման հետ կապված հարցին: Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, ապա դա նրա գործն է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է շատ ուշ լինել», - ասել է պետության ղեկավարը:

Create Account



Log In Your Account