Jul 23 2021 11:26
Banovsha Shahaliyeva
Views: 189
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը երկրի արևմտյան տարածաշրջան կատարած ուղևորության շրջանակներում այցելել է Դաշքեսանի շրջան: Իլհամ Ալիևը այցի ընթացքում ծանոթացել է՝ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի «Չովդար» ինտեգրված տարածաշրջանային վերամշակման համալիրի գործունեությանը, ինչպես նաև հետևել է՝ «Մարախ» ոսկու հանքավայրում ապարների առաջին պայթյունի ընթացքին, Դաշքեսան քաղաքում խմելու ջրի մատակարարման և կոյուղու համակարգերի վերակառուցման նախագծի վերաբերյալ կատարված աշխատանքներին: Պետության ղեկավարը ուղևորության շրջանակներում այցելել է նաև Նաֆթալան քաղաք: Այստեղ շահագործման է հանձնվել 200 տեղանոց մսուր-մանկապարտեզը: Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է միջոցառմանը: Բացի այդ, պետության ղեկավարը ծանոթացել է՝ Նաֆթալանի օդանավակայանին, ինչպես նաև մասնակցել է Նաֆթալանի կենտրոնական առողջարանի բացմանը: Իլհամ Ալիևը՝ երկրի արևմտյան տարածաշրջան ուղևորության շրջանակներում այցելել է նաև Գերանբոյի շրջան, որտեղ մասնակցել է՝ Ալիրզալի-Խան Գերվենդ-Սաֆիքուրդ-Թափգարագոյունլու ավտոճանապարհի, Գերանբոյի օլիմպիական մարզական համալիրի բացմանը: Նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է նաև Գյանջա քաղաք, որտեղ ծանոթացել է Հայրենական պատերազմի օրերին Հայաստանի կողմից քաղաքացիական օբյեկտների և էներգետիկ ենթակառուցվածքների հրթիռակոծության հետևանքներին: Նախագահ Իլհամ Ալիևը ծաղիկներ է դրել ամբողջովին ավերված բնակելի շենքերի մոտ՝ ի հիշատակ զոհված խաղաղ բնակիչների: Նշենք, որ մեծությամբ Ադրբեջանի երկրորդ քաղաքի հրթիռակոծության հետևանքով, որը գտնվում է հակամարտության գոտուց ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա, զոհվել է 26 խաղաղ բնակիչ, այդ թվում կանայք և երեխաներ, վիրավորվել է 142 մարդ: Քաղաքացիական ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել:

Create Account



Log In Your Account